Friday, 24 03 2023
16:10
Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Չարլզ III-ի այցին
Մահացել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենը
16:04
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Նյու Յորքում մասնակցում է «Ջուրը կայուն զարգացման համար» խորագրով համաժողովին
Միջազգային խաղաղապահներ Արցախ կարող են գալ միայն ՄԱԿ ԳԱ որոշմամբ. ՌԴ ներկայությունը անհնար է դարձնում նման որոշում կայացնելը
16:00
Գերմանիայում քաղաքացիների 75%-ը դեմ է արտահայտվել ամառային և ձմեռային ժամանակի անցմանը
Սարգիս Խանդանյանը և Լեհաստանի հեռացող դեսպանը մտքեր են փոխանակել ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ
Գարեգին Բ-ն ընդգծել է այն ջանքերը, որ Ռուսիո Կիրիլ Պատրիարքը ներդրել է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ
Ալիևը ցայտնոտային իրավիճակում է, որովհետև Հայաստանը չընկրկեց
Ադրբեջանն անհնարին է դարձնում հայերի կյանքը ԼՂ-ում, սա հստակ էթնիկ զտում է․ Իսպանիայում Հայաստանի դեսպանի հարցազրույցը՝ El Mundo թերթին
Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել ՊՆ N զորամասում
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
Սոչիում երկրաշարժ է գրանցվել
Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը․ Արման Բաբաջանյան
15:30
Հունգարիան չի ձերբակալի Պուտինին
Արմավիրի 47-ամյա բնակիչը սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել անչափահասի նկատմամբ
15:20
Ուկրաինայից երեխաների արտաքսումը ռազմական հանցագործություն է
15:13
Եղանակը աշխարհում Մարտ 25, 2023
15:10
ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը շրջանցողների դեմ է լինելու
Հայկական «Արևելյան լեգեոնը»
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ամերիկայի Առևտրի Պալատի տարեկան ընդհանուր ժողովին
Զախարովան ու Լավրովը մի կողմ, բայց Հայաստանի քաղաքական այցեքարտը պետք է բերվի տեսքի
Զուգագուլպան դեմքին քաշած կինը մտել է տուն, հարձակվել 31-ամյա տանտիրուհու վրա ու դեզոդոր փչել աչքերին
Արարատ Միրզոյանը խաղաղության պայմանագրում Երևանի որոշ առաջարկներ է հրապարակում
14:40
«Արևմտյան երկրները պետք է ավելացնեն զենքի արտադրությունը». Ստոլտենբերգ
Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը․ ՍԴ
14:20
Տոյվո Կլաարը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարին
14:14
Ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի Լաչինի միջանցքը վերաբացվի
14:10
«Մենք գնահատում ենք Նիկոլ Փաշինյանի ուղերձը». ԱՄՆ պետդեպի խոսնակ
Լուրերի օրվա թողարկում 14:00

Արտակ Բեգլարյանը խորհրդակցություն է հրավիրել պատերազմի հետևանքով առաջացած բնակարանային խնդիրների լուծման շուրջ

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 4-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված 44-օրյա պատերազմի հետևանքով անօթևան մնացած և սոցիալական որոշ այլ խմբերի ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրներին:

Ընդլայնված կազմով անդրանիկ հանդիպմանը պետական նախարարը հայտարարել է տվյալ հիմնախնդրի լուծմանն ուղղված հիմնարար ծրագրի մշակման հրատապ անհրաժեշտության մասին, որով պետք է սահմանվեն շահառուների ընտրության չափանիշները, ծրագրային միջոցառումները, բնակտարածքի հատկացման պայմանները և մի շարք այլ սկզբունքային պայմաններ:

Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ բնակարանային խնդիրները համալիր ու համակարգային կերպով լուծելու հարցը կառավարության առաջնահերթությունների թվում է, այդ ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են ավելի վաղ:

Մասնավորապես, տարբեր գերատեսչություններ իրականացնում են համապատասխան ենթածրագրեր, ընթացքի մեջ են բազմաբնակարան շենքերի ու բնակավայրերի կառուցման, բնակելի տների կառուցման, ձեռքբերման ու վերանորոգման, բնակվարձերի փոխհատուցման և պետական աջակցության այլ ծրագրեր:

«Հնարավորինս արագ պետք է մշակվի պատերազմական գործողություններով պայմանավորված խոցելի դարձած ընտանիքների՝ զոհվածների, անհայտ կորածների, առաջին կարգի հաշմանդամների, տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովվածության ծրագիրը՝ առաջիկա օրերին այն վերջնական նախագծի տեսքով ներկայացնելու գործադիրի հաստատմանը: Այդ ծրագիրը լինելու է հետագա գործընթացների հստակեցման ու արդյունավետ իրականացման համար հիմնարար փաստաթուղթը»,- նշել է Արտակ Բեգլարյանը:

Պետական նախարարը շեշտել է, որ զուգահեռաբար իրականացվելու են սոցիալական մնացած խմբերին պատկանող քաղաքացիների բնակարանային պայմանների ապահովման ու բարելավման ծրագրերը, որոնց մասով պետությունը պարտավորություններ ունի այլ գործող ծրագրերի շրջանակներում:

Մի շարք սկզբունքային հարցերի շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում: Պետական նախարարը վերջում տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ ծրագրի մշակման աշխատանքների արդյունավետ ու արագ ապահովման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են օրենսդիր և գործադիր իշխանության պատասխանատուներ և ներկայացուցիչներ, Ստեփանակերտի քաղաքապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում