ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հունիսի 4-ին 80 տարեկանում կյանքից հեռացել է բալետի նշանավոր արտիստ, բալետմայստեր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։
«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի արտիստի հարազատներին, ընկերներին, գործընկերներին, նրա արվեստի երկրպագուներին:
Վիլեն Գալստյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների մասին կհայտնի լրացուցիչ: