Thursday, 25 04 2024
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

Վրաստանի և Հայաստանի առողջապահության նախարարությունների միջև կնքվել է փոխհամագործակցության հուշագիր

Օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Արբայթեր-Սամարիթեր-Բունդիի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հաղորդում է 1tv.ge-ն։

«Միասին մենք կարող ենք. Համագործակցություն Վրաստանի և Հայաստանի միջև՝ արտակարգ իրավիճակներում»․ նախագծի հիմնական նպատակն է բարելավել աղետների ռիսկի կառավարման համակարգը, ստեղծել զարգացման հնարավորություններ և միջսահմանային համագործակցության մեխանիզմներ:

Համաձայնագիրը կնպաստի միջսահմանային համագործակցությանը և համակարգմանը Հայաստանի և Վրաստանի «EMT»-ների միջև աղետների, արտակարգ իրավիճակների ժամանակ և կմշակի միջսահմանային կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման մեխանիզմներ:

Փոխնախարար Գիորգի Ծոծկոլաուրիի խոսքերով՝ նախագիծը կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար, հատկապես համաճարակի պայմաններում:

«Կարծում եմ, որ տարածաշրջանի համար մեծ նշանակություն ունեցող նախագիծ է սկսվել: Համաճարակն ու հաճախակի դարձած բնական աղետները ցույց են տվել, որ երկրների պատրաստվածությունն աղետների նկատմամբ ավելի ու ավելի կարևոր է դառնում: Հուսով եմ, որ միջազգային գործընկերների աջակցությամբ, մեր հայ գործընկերների հետ միասին, մենք կկարողանանք ստեղծել արդյունավետ մեխանիզմներ աղետներին համատեղ արձագանքելու համար»,- ասել է Գիորգի Ծոծկոլաուրին:

Վրաստանում և Հայաստանում առաջին անգամ կստեղծվեն շտապ բուժօգնության խմբեր, որոնց կտրամադրվեն բոլոր անհրաժեշտ ռեսուրսները: Վրաստանի և Հայաստանի շտապ բուժօգնության թիմերը հավատարմագրվելու են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից և օգնություն կցուցաբերեն արտակարգ իրավիճակներից և աղետներից տուժած անձանց:

Նախարարությունը հուշագրի շրջանակներում իր լիազորություններն իրականացնելու է Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի միջոցով:

Ըստ Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի տնօրեն Ալեքսանդրե Կալանդիայի, հատկապես կարևոր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հավատարմագրման արդյունքում շտապ օգնության բժշկական թիմերի ձևավորումը:

«Նախագծի հիմնական խնդիրներից մեկը Վրաստանում և Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հավատարմագրման արդյունքում շտապ օգնության բժշկական թիմերի ստեղծմանն աջակցելն է, որոնց կտրամադրվեն բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, և որոնք պատրաստ կլինեն արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքելու համար: Այս խմբի ձևավորումն այսօր էլ ավելի հրատապ է՝ համաճարակի պայմաններում»,- ասել է Ալեքսանդրե Կալանդիան:

Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են առողջապահության փոխնախարար Գիորգի Ծոծկոլաուրին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և Վրաստանի Արբայթեր-Սամարիթեր-Բունդիի տնօրեն Դիմիտրիե Տոդորովիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում