Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Մի մարդ՝ ում նախագահությունը «պսակվել» է Հոկտեմբերի 27-ով, իրեն համարում է անվտանգային հարցերի ապահովման փորձառու գործիչ

«Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ պաշտպանության և Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ

Պարոն Քոչարյան, նախընտրական այս շրջանում հատկապես իրենց ընդդիմադիր համարող որոշ գործիչներ հայտարարում են, որ երկիրն ունի կառավարման ճգնաժամ: Ինչպե՞ս եք արձագանքում այդ գնահատականներին:

Երկիրն ունեցել է կառավարման ճգնաժամ՝ սկսած 1995 թվականի կեղծված պառլամենտական ընտրություններից, մինչև 2018թվականը: Իսկ 2018թվականից այն շարունակվել է որոշ պետական մարմինների ակներև և ծածուկ սաբոտաժի տեսքով: Կառավարման ճգնաժամը՝ միահեծան իշխանության արմատավորումն է, այլակարծության ճնշումը, քաղաքական բռնությունների համատարած կիրառումն է: Կառավարման ճգնաժամը համակարգային կոռուպցիան է, ստվերային տնտեսության աճը և օլիգարխիայի ու քրեածին էլեմետնտերի ուղղակի կամ քողարկված ազդեցությունը երկրի կառավարման գործընթացում: Սա այն է, ինչով աչքի է ընկել Հայաստանը 1999-2018թթ:

Ռոբերտ Քոչարյանը նախընտրական հանդիպումների ժամանակ հայտարարում է, թե կառավարման փորձ ունի ճգնաժամային իրավիճակներում:

Ճիշտ հակառակը: Առկա է, երկիրը բանակն ու հասարակությունը՝ ճգնաժամի մեջ խորասուզելու հարուստ փորձ: 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո ՀՀ-ում վերացավ (ավելի ճիշստ՝ սկսեց կրել ձևական բնույթ) իշխանությունների տարանջատման սահմանադրական սկբունքը, դադարեցին գործել օրենսդիր և գործադիր իշխանությունների փոխադարձ հավասարակշռման սկզբունքները, և սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանը վերածվեց ավտորիտար նախագահական հանրապետության, որտեղ իշխանության բոլոր մարմինները քաղաքական առումով կրում էին ձևական բնույթ, և դա ինքնին կառավարման ամենախոր ճգնաժամն էր, ինչը ծնեց «Մարտի 1», «Սասնա ծռեր» և այլն… Միջազգային կառույցների կողմից Հայաստանն արժանացել է մարդու իրավունքների և այլ կարևորագույն ցուցիչներով ամենացածր գնահատականներին: Այդ տարիներին Հայաստանում անց են կացվել ամենախայտառակ ընտրությունները (2003, 2007, 2008)՝ համատարած խախտումներով, լցումներով, հետապնդումներով: Եթե դա է համարվում հակաճգնաժամային կառավարման փորձ, ապա մեր հանրությունը լուրջ խորհելու առիթ ունի:

Քոչարյանը նաև ասում է, թե երկիրն ունի «ինքնության ճգնաժամ»:

Չգիտեմ՝ ինչ նկատի ունի Քոչարյանը «երկրի ինքնություն» ասելով, սակայն իր կառավարման տարիներին Հայաստանն ապրել է ինքնության ամենախոր ճգնաժամը: Երկրի ինքնությունը նախևառաջ իշխանության լեգիտիմությունն է ու միջազգային ճանաչումը, ինչն իր կառավարման տարիներին ապրել է մեր պատմության մեջ ամենախոր ճգնաժամը: Աշխարհի գերտերությունների ղեկավարների հետ (բացառությամբ Ֆրանսիայի ու Ռուսաստանի), նախագահ Քոչարյանը հանդիպում էր միջազգային հեղինակավոր հարթակների միջանցքենում և ընդունելությունների ժամանակ:

Բայց ինքն ասում է, որ ունի կուտակված փորձ և գիտելիքներ անվտանգության պաշտպանության համակարգում:

Ամենածիծաղելի պնդումն է: Մի մարդ՝ ում նախագահությունը պսակվել է «հոկտեմբերի 27-ով» ու հանգրվանվել «Մարտի 1-ով», իսկ տասը տարվա ընթացքում աչքի ընկել քաղաքական սպանությունների ու բռնությունների շքերթով, Արցախը բանակցային գործընթացից հանելով, Մադրիդյան սկզբունքների ստորագրմամբ, համարում է իրեն անվտանգային հարցերի ապահովման փորձառու գործիչ: Երևի նա իր և շրջապատի անձնական անվտանգությունը շփոթում է պետության անվտանգությամբ: Եթե այդպես է՝ այո, նա անկրկնելի փորձառու անձ է:

Իր կառավարման տարիներին տնտեսական ֆիկցիա ստեղծած Քոչարյանը հիմա  խոսում է երկրում առկա տնտեսական ճգնաժամից:

Հայաստանում առկա տնտեսական ճգնաժամը ոչ թե տնտեսական քաղաքականության արդյունք է, այլ 2020թ կորոնավիրուսի համավարակի և 44-օրյա պատերազմի հետևանք: Մինչ այդ ՀՀ տնտեսությունը գրանցել է տպավորիչ արդյունք ոչ միայն զուտ մակրոտնտեսական ցուցանիշներով, այլև տարբեր միջազգային կառույցների գնահատականներով: Հարկային վարչարարությանը, համակարգային կոռուպցիայի բացակայությունը հնարավորություն են տվել գրանցել էական տնտեսական աճ 2019թվին 7,6%, իսկ արտաքին պահուստների մակարդակը հասցնել պատմականորեն ամենաբարձր ցուցանիշին՝ ավելի քան 2մլրդ ԱՄՆ դոլար: Դա այն դեպքում, երբ պետական բյուջեից աննախադեպ էին ենթակառուցվածքային ծախսերը, բանակի վերազինման ծախսերը, ինչպես նաև պետական ծառայողների աշխատավարձերի և թոշակների ավելացումը: 2018թվականին, չնայած երկարատև քաղաքական ցնցումներին ու ընտրություններին, Հայաստանը գրանցեց 5,2% տնտեսական աճ: Ավելին, մինչև համավարակը և պատերազմը, 2020թ Հունվար-փետրվար ամիսներին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 8,7%-ով 2019-ի նույն ժամանակահատվածի 6,5%- համեմատ:

-Բայց Ռ Քոչարյանն ասում է, որ նաև փորձ ունի  տնտեսական ճգնաժամ հաղթահարելու հարցում:

Քոչարյանն իրեն է վերագրում ՀՀ տնտեսության վերականգնման «հրաշքը»: Նախ, Հայաստանում տնտեսության վերականգնումը սկսվել է դեռևս 1994թվականից՝ պատերազմի ավարտից հետո: Իր կառավարման տարիներին գրանցված տնտեսկան աճն առաջին հայացքից տպավորիչ է, սակայն այն նախ պայմանավորված է միջազգային տնտեսության բուռն աճով, և, որ ավելի կարևոր է, Հայաստանում այն պայմանավորվել է տնտեսության երկու ճյուղերի՝ շինարարության և առևտրի ու սպասարկումների ոլորտների աճով, որոնք ապահովել են ՀՆԱ-ի աճի շուրջ 25 և 30 տոկոսը համապատասխանաբար: Այսպես օրինակ, եթե շինարարության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում 1994թ. 5,8%-ից հասավ 2008թ. մինչև 20,0%, արդյունաբերությանը՝ 26,1%-ից իջավ մինչև 13,2%, իսկ գյուղատնտեսությանը՝ 22,6%-ից մինչև 13,6%։ Սա խոսում է այն մասին, որ այդ տարիներին, չնայած բարենպաստ արտաքին պայմաններին, ոչինչ չի ձեռնարկվել տնտեսության ճյուղերի համաչաձ զարգացման համար և դրվել է միջազգային տնտեսական ճգնաժամի արդյունքում Հայաստանի տնտեսական անկման հիմքը, քանի որ շինարարությունը գրանցեց իրական աճի տեմպի ամենամեծ անկումը՝ շուրջ 40%: Ինչ վերաբերվում է երկնիշ տնտեսական աճին՝ ապա այստեղ նույնպես Քոչարյանի պրոպագանդան դիմում է մի փոքրիկ «հնարքի»՝ ցույց տալով երկնիշ տնտեսական աճի արդյունքում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի դոլարային ցուցանիշը: Այս հանգամանքը զգալիորեն պայմանավորված է ոչ թե Քոչարյանի տնտեսական քաղաքականության ձեռքբերումներով, այլ 2004-2008 թթ. ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի կտրուկ արժևորմամբ՝ շուրջ 55%:

Դրամի արժևորումը մեկ այլ խոշոր հարված հասցրեց Հայաստանի տնտեսությանը՝ դա արտահանող ճյուղերի անկումն էր և մի շարք ոլորտների (վերամշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն, ադամանդագործություն և այլն) գործունեության կաթվածահար լինելը: Իսկ ցանկացած ղեկավար, ով մտադիր է գործել տնտեսական «հրաշք» կամ ցանկանում է տնտեսական ճգնաժամ հաղթահարել՝ նա նախ մտածում է արտահանելի ճյուղերի զարգացման մասին և երկրորդ՝ տնտեսության ճյուղերի դիվերսիֆիկացիայի: Ոչ մեկը, ոչ մյուսը չի իրականացվել: Այլ մեկ կամ երկու ճյուղի աճով դրվել է երկրի տնտեսական անկման հիմքերը: Այստեղ պետք է նշել մի կարևոր հանգամանք ևս, ինչը շրջանցում է քոչարյանական պրոպագանդան. Իր կառավարման տարիներին իրականացված տնտեսական ծրագրերի մեծ մասը բաժին է ընկել «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» և «Լինսի» հիմնադրամի կողմից իրականացված ծախսերին: Հետևաբար՝ նշած ծրագրերով Հայաստանում իրագործված շուրջ 400 մլն ԱՄՆ դոլարի ծրագրերը ոչ մի կերպ չեն կարող համարվել քոչարյանական տնտեսական քաղաքականության արդյունք: Դրա արդյունք կարող է համարվել այդ ծրագրերի փակումը, ինչը մի դեպքում մարտյան իրադարձությունների, մյուս դեպքում՝ ծրագրի իրականացման շրջանում ահռելի չափերի հասնող չարաշահումների, թալանի ու յուրացումների արդյունք էր: Արդյունքում,  «Հազարամյակների մարտահրավեր» ծրագրից դուրս մնալով, Հայաստանը զրկվեց մոտ 100 մլն ԱՄՆ դոլար լրացուցիչ դրամաշնորհային ծրագրերից և, որն ավելի ցավոտ է, ԱՄՆ իշխանությունների կողմից գրանցվեց, որպես ցածր ժողովրդավարություն ունեցող երկիր՝ իր բոլոր արտաքին քաղաքական և տնտեսական հետևանքներով և միջազգային մեկուսացմամբ: Իսկ թե դեռ որքան Հայաստանում կգործեր «Լինսի»  հիմնադրամը և դեռ որքան ներդրումներ կիրականացներ ենթակառուցվածքային ծրագրերում, դժվար է գնահատել: Սակայն դատելով, որ այն փաստացի իրականացրել էր շուրջ 220 մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություն, կարելի է միայն դատողությունների անել: Իսկ դրանք ենթակառուցվածքային ծրագրեր էին՝ ինչպես օրինակ ճանապարհաշինարարություն, գյուղատնտեսություն, մշակութային օբյեկտների վերականգնում և այլն: Դժվար չէ հաշվել, թե ապագա ինչ եկամուտներից ու տնտեսական աճից զրկվեց Հայաստանը: Չմոռանանք նշել, որ Արցախում այդ տարիներին իրականացված ենթակառուցվածքային ծախսերի մեծ մասն էլ իրականացվել է «Հայաստան համահայկական հիմնադրամի» կողմից այդ տարիներին հավաքագրված շուրջ 100 մլն ԱՄՆ դոլար հանգանակությունների հաշվին:

Արդյունքում, Քոչարյանի կողմից կառուցված և թմբկահարված տնտեսական փուչիկը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով արդեն իսկ ցույց տվեց իր թուլության նշանները 2008թվականին՝ գրանցելով ընդամենը 6,8% տնտեսական աճ: Հետագայում տնտեսական երկնիշ աճը վերածվեց մեծ անկման՝ 2009 թ. երկրում գրանցվեց 14.2% տնտեսական անկում):

Իսկ ինչ է իրականում տեղի ունեցել Հայաստանի տնտեսության հետ Քոչարյանի կառավարման տարիներին: Ամբողջությամբ զրոյացվել է հանրապետության արդյունաբերական պոտենցիալը:

  • Անդառնալի հարված է հասցվել տրանսպորտային ենթակառուցվածքներին (ամբողջովին կաթվածահար է արվել երևանյան քաղաքային տրանսպորտ՝ (մասնավորապես վերացվել է տրամվայի ամբողջությամբ և տրոլլեյբուսի՝ գրեթե ամբողջությամբ, ենթակառուցվածքները), կրճատվել են երկաթուղային հնարավորությունները՝ հատկապես Սյունիքում (Մեղրի-Ղափան), Տավուշում, Կոտայքում:
  • Նպատակադրված սնանկացվել է «Հայկական Ավիաուղիները», որը մինչ այդ Հայստանի շահույթով աշխատող և ամենախոշոր հարկատուներից մեկն էր և, որպես ազգային փոխադրող, համարվում էր ռազմավարական կառույց: Այս համատեքստում կարևոր է նշել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ռեգիոնալ ավիացիայի կործանումը և համայնքային օդանավակայանների ոչ պիտանելիության հասցնելը (Ստեփանավան, Գորիս, Սիսիան, Ջերմուկ, Սևան, Գավառ): Այս ցուցակն անվերջանալի է…):
  • Գույք պարտքի դիմաց գործարքով անդառնալի հարված է հացվել երկրի արդյունաբերական պոտենցիալին: ՌԴ-ին հանձնված ձեռնարկությունները տարիներ շարունակ չեն գործել՝ ՀՆԱ-ին չավելացնելով ոչ մի դրամ, չստեղծելով հազարավոր պոտենցիալ աշխատատեղ:
  • Իր կառավարման տարիներին մութ օֆշորային գործարքների հետևանքով սեփականաշնորհվել և հետագայում դադարել են գործել այնպիսի արդյունաբերական հսկաներ, ինչպիսիք են Նաիրիտը, Վանաձորի քիմկոմբինատը և այլ արդյունաբերական ձեռնարկություններ:
  • Սեփականաշնորհվել է Երևանի կոնյակի գործարանը 30մլն ԱՄՆ դոլարով (Շուկայական արժեքից շուրջ 15 անգամ էժան): Նույն տարում Իտալական Միլանը Կիևի Դինմոյից 30մլն ԱՄՆ դոլարով ձեռք բերեց հարձակվող Անդրեյ Շևչենկոյին:
  • Անդառնալի հարված է հասցվել Երևանի ճարտարապետական տեսքին: Կառուցապատման և հանրային գերակա շահի շինծու հիմնավորմամբ պարզապես ավերվել են պատմական Երևանի որոշ մնացորդները, քաղաքի կենտրոնը յուրացվել է մի խումբ անձանց կողմից, գերբնակեցվել է՝ չպահպանելով ոչ ճարտարապետական, ոչ շինարարական որևէ նորմ՝ փոխարենն ապահովելով այդ խմբի համար գերշայույթներ:

Եւ վերջապես՝ ամենակարևորի մասին: Իսկ միգուցե արդեն ժամանա՞կն է լրջորեն հետազոտել քոչարյանական կառավարման տարիներին տեղի ունեցած տնտեսական հանցագործությունները խորությամբ և ամենայն լրջությամբ: Միգուցե ժամանակն է վերհանել ստվերային, օֆշորային և այլ բնույթի զեղծարարությունները և ի ցույց դնել ժողովրդին: Եթե այդ տարիներին իսկապես եղել է այն աճը, ինչը որ հրամցվում է մեր հանրությանը, ապա դժվար չէ պարզել՝ իսկ ինչպիսի՞ հարկային եկամուտներ են (հիմնականում ԱԱՀ և շահութահարկ) ապահովել պետական բյուջեին այդ նույն շինարարական և առևտրի ու ծառայությունների ոլորտները, իսկ ինչպիսի՞ զբաղվածոթյուն է գրանցվել այդ ճյուղերում և որքան եկամտահարկ է վճարվել: Ի դեպ, Ըստ Համաշխարհային բանկի եւ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ անկախության տարիների ընթացքում Հայաստանում գործազրկության ամենաբարձր ցուցանիշը եղել է 2001թ.՝ 35,9%:

Վերջերս անընդհատ խոսվում է քոչարյանական կառավարման քաղաքական հանցագործություններից՝ անտեսելով տնտեսականը: Այնինչ դրանք խիստ շաղկապված են և իրենց միասնական ազդեցությամբ են մեր պետությանն ու հասարակությանը հետ շպրտել իր զարգացման ուղուց:

Եթե կարելի է համարել մեր քննադատությունը սուբյեկտիվ և կանխակալ, ապա նույնը դժվար է ասել միջազգային կառույցների մասին, որոնց զեկույցներում ՀՀ տնտեսության և կառավարման վերաբերյալ հիմնական ձևակերպումներն ու սահմանումները եղել են՝

  • շահերի բախումը,
  • հարկերից խուսափումը,
  • մեծ ստվերային տնտեսությունը,

–    հզոր բիզնեսների փոխկապվածությունը իշխանությունների հետ (օլիգարխիա)

–    ներմուծման և ներքին շուկայի դե ֆակտո մենաշնորհային վերահսկողությունը

և այլն:

Հ.Գ. Արցախում իրականացվող ծրագրերը ֆինանսավորվեցին «Հայաստան Համահայկական հիմնադրամի» հաշվին, Հայաստանում՝ Լինսի և Հազարամյակների մարտահրավերներ ծրագրի հաշվին, Հայաստանում իրականացված ուղղակի ներդրումներն էլ կասկածելի (օֆշորային) ծագում ունեին:

Ինչպես Քոչարյանը Հոկտեմբերի 27-ի գործով մեկ օր դիպուկ ասաց, որ այդ գործը հասարակ «ուչաստկովիին» հանձնեիր՝ կբացահայտեր, նույնպես միջազգային տնտեսական աճի և այդքան դրամաշնորհների ու նվիրաբերությունների պայմաններում Հայաստանի տնտեսությունը ինչ հասարակ տնտեսագետի էլ հանձնեիր, նույն արդյունքն առնվազն կգրանցեր: Սակայն քոչարյանական և հետագայում սարգսյանական իշխանության ժամանակ Հայաստանում այդպես էլ այդ «ուչաստկովին» չգտնվեց, իսկ տնտեսության բնագավառում զանազան աճպարարությունների գիտակների պակաս մեր երկիրը չունեցավ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում