Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Այսօր Ստոկհոլմում․ Պատմական 10-ին ընդառաջ․․․

Այսօր Ստոկհոլմի «Ֆրենդս արենա» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Շվեդիայի հետ։ Վերջին 9 հանդիպումներում մեր ազգային թիմը ոչ մի պարտություն չի կրել ինչը պատմական արդյունք կարելի է համարել։ Ազգերի լիգայում և 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում մերոնք գրանցել են լուրջ հաջողություններ, որոնք համաշխարհային ֆուտբոլում որակվեցին որպես ֆանտաստիկ՝ շոկային։ Խոսելով հաջողության գրավականի մասին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կապառոսը ասել էր. «Շնորհիվ մենթալիտետի և ֆուտբոլիստների համապատասխան տրամադրվածության` մեզ հաջողվում է իսկական ընտանիքի պես լինել։ Ես ասում էի մեր մարզիչներին, որ աշխարհի այլ հավաքականների նկատմամբ մենք ունենք առավելություն՝ հայրենասիրության զգացումը։ Բոլոր հավաքականները չեն, որ ունեն այդ զգացումը։

Դա պետք է մեր առավելություններից մեկը լիներ։ Գումարած դրան՝ թիմային մենթալիտետը, որը մեզ հավատով էր լցնում կատարվելիք աշխատանքի նկատմամբ և նպաստում այդ հավատի ու վստահության աստիճանական ուժեղացմանը»։ Փաստորեն, գլխավորելով մեր ազգային թիմը Կապառոսը կարճ ժամանակում գտել է բանալին, որը ստիպում է պայքարել և հաղթել։ Մեր մարզչի այս դիտարկումը վկայում է, որ մարտունակ կոլեկտիվ կառուցվել է հայրենասիրության և նվիրվածության հիմքի վրա։ Տարիներ շարունակ Հայաստանի հավաքականը ձախողվում էր, որի հետևանքով գլխավոր մարզչից զատ թիրախավորվում էին նաև ֆուտբոլիստները։ Երկրպագուները ֆուտբոլիստներին մեղդրում էին անթասիբ լինելու մեջ։ Այդ նույն ֆուտբոլիստներն այսօր պատերազմում են խաղադաշտում անձնուրաց պայքար մղելով ամեն մի հատվածի համար։ Նույն ֆուտբոլիստներով այսօր հպարտանում ենք։ Պետք է ընդունենք, որ Հայաստանի հավաքականն այնուամենայիվ ունեցել է պոտենցիալ, որը օգտագործել չի հաջողվել։ Այո, եղել են հաջող ելույթներ, մասնավորապես Վարդան Մինասյանի և լուսահոգի Յան Պորտերֆիլիդի գլխավորությամբ։ Խոստովեանենք սակայն, որ գրագետ և նման որակի ֆուտբոլ մերոնք չէին խաղացել ոչ մի մարզչի գլխավորությամբ։ Մինչև Կապառոսը, Հայաստանի հավաքականին 13 տարի շարունակ չէր հաջողվել հաղթել առանց թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի։ Այսինքն, նախկին մարզիչները խաղը կառուցել են թիմի առաջատարների միջոցով, որոնց բացակայության դեպքում ուղղակի ձախողվել ենք։ Հիմա պատկերը բոլորովին այլ է։ Հունիսի 1-ին տեղի ունեցած աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի դեմ մրցավեճում մեր հավաքականը երկրորդ խաղակեսում ըստ էության երկրորդ կազմով հաղթանակի հասավ։ Այո, Խորվաթիայի դեմ երկրորդ կեսում մերոնք առավելության հասան 1։0 հաշվով։

Տեղի ունեցածը անհավանական է թվում, բայց․․․։ Հայրենասիրություն և համախմբվածություն։ Կապառոսի ներդրած այս երկու գործոնները Հայաստանի գլխավոր թիմում հեղափոխության շարժառիթ հանդիսացան։ Իսպանացի մասնագետը խաղադաշտում հավասարապես բաշխում է ազգային թիմի ողջ ներուժը։ Ինչ խոսք, հաջողության հիմքում նաև Կապառոսի մասնագիտական պրոֆեսիոնալ որակներ են, որոնց մասին նա համեստաբար լռում է։ Տակտիկական խելամիտ լուծումները հիացմունք են պատճառում թե երկրպագուներին, և թե մասնագետներին։ Ակնհայտ է սակայն, որ առանց նվիրվածության և համախմբվածության տակտիկական լուծումները ուղղակի չեն կարող արդյունք տալ։ Այսօր պայքարելու ենք Եվրոպայի ուժեղագույն հավաքականներից մեկի դեմ։ Վերջին հաջողություններից հետո նույնիսկ ոչ-ոքի արդյունքը ոմանց համար կլինի ոչ բավարար։ Եթե ոչ-ոքի ենք խաղում աստղային կազմ ունեցող Խորվաթիայի հետ, ապա պետք է հաղթենք համեմատաբար ավելի թույլ շվեդներին։ Երկրպագուները այս տրամաբանությամբ են մոտենում այսօրվա խաղին։

Իրականությունն այն է, որ նման մոտեցումից զատ ֆուտբոլասերները հավատում են, որ իրենց հավաքականը կարող է հաղթել Շվեդիային, և որ մեր ընտրանին ուժեղ է Շվեդիայից։ Հավաքականի շուրջ ստեղծված իրավիճակն իսպապես աննախադեպ է։ Կապառոսը և մեր ֆուտբոլիստներն ունեն իրական հնարավորություն 10-րդ խաղում դրական արդյունքի գրանցելու։ Հավատում ենք, որ պատմական նոր հաջողությունը այսօր կգրանցի Ստոկհոլմում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում