Saturday, 20 04 2024
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն

Ես ցուցակ տանող-բերող չեմ, ոչ մեկի համար չեմ աշխատում. Վանաձորի քաղաքապետը՝ գիշերը Քոչարյանի շտաբում լինելու մասին

«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը երեկ գիշեր մի լուսանկար էր հրապարակել և կից գրել.«Տեսնես ի՞նչ են բազմաթիվ ցուցակները ձեռքերում հենց այս պահին «Հայաստան» դաշինքի գրասենյակում անում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Արթուր Օհանյանը և քաղաքապետարանի բազում այլ աշխատակիցները։

Վստահ եմ, որ կամավոր ցուցակագրված ընտրողներին են ներկայացնում Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ծրագրի` կոռուպցիայի ու ընտրախախտումների դեմ պայքարի դրույթները»։

«Առաջին լրատվական»-ը այս առնչությամբ մի քանի հարց ուղղեց Վանաձորի քաղաքապետին։

Պարոն Ասլանյան, ի՞նչ էիք անում գիշերը ժամը 2-ին Քոչարյանի գրասենյակի մոտ։

– Իսկ Դուք նկարում ինձ տեսե՞լ եք ընդհանրապես։ Եթե մտնեք ֆեյսբուք, իմ պաշտոնական էջը տեսնեք, նկարը տեսնեք, կտեսնեք, որ այդ հրապարակված նկարում ես չեմ, հետո էլ ես երեկ ուրիշ շորերով եմ եղել։ Չգիտեմ ինչի են տենց բաներ գրել։ Շտաբի դեմը գիշերային խանութ կա, վարորդս իջելա բան առնելու,  ես էլ երևի երկու րոպե ըտեղ տղաների հետ խոսել եմ։

Ի՞նչ տղաներ։ Քոչարյանի շտաբի ներկայացուցիչների՞։ Իսկ ինչ ցուցակներ էին Ձեր ձեռքին։

-Ոչ մի ցուցակ, ոչ էս, ոչ էն, չի եղել։ Տվյալ նկար քցողը երևի ինձ չի ճանաչել, ոնց որ ես իրեն չեմ  ճանաչում։ Դրա համար տեբնց թյուրիմացություն ա առաջացել։ Ես էլ զարմացա։ Ինձ ուղարկեցին գիշերը, նայեցի, զարմացա, քանի որ ես տենց էլ չերևացող չեմ, որ ասեմ եղել եմ, բայց չեմ երևացել։ Բայց պնդում եմ, որ ես չեմ նկարում։

Պարոն Ասլանյան, նախ ասում եք, որ Դուք իջել եք այդ ժամին մեքենայից, զրուցել տղաների հետ, հետո ասում եք՝ ես չեմ։ Ինչպե՞ս հասկանանք։

-Էդ շտաբը քաղաքի կենտրոնական հատվածում է, ես էլ քաղաքում, կենտրոնում ամեն երկրորդին, երրորդին ճանաչում եմ։ Եթե անգամ մեկի հետ էլ երկու բառ փոխանակեն, ապա դա չի նշանակում, որ ես ցուցակ տանող- բերող եմ։ Ես ոչ այդ հրապարակման իմաստն եմ հասկանում, ոչ  նպատակը։

-Հրապարակման իմաստն այն է, կամ գոնե լուսանկարից այնպիսի տպավորություն է, որ Դուք Քոչարյանի համար եք աշխատում։

-Ուրեմն շատ սխալ տպավորություն է։ Ես ոչ մեկի համար չեմ աշխատում, ես աշխատում եմ Վանաձորի, վանաձորցու համար։

ՀՀԿ-ի համա՞ր էլ չեք աշխատում։ Դուք դեռ ՀՀԿ-ակա՞ն եք։

-Ես վաղուց աշխատող եմ։ Ես ծառայող եմ և ծառայում եմ իմ քաղաքին։  Մնացած անհեթեթ նախընտրական բաները իմ հետ մի կապեք։ Ինձ որ պետք լինի ինչ-որ մեկին աջակցել, ապա ես ոչ վախենում եմ, ոչ էլ, որ մի հատ էլ գիշերով տեղ գնամ։ Ես երեկ մինչև 12-ը սրճարանում եմ եղել, դուրս եմ եկել քաղաք ու քաղաքում այդ ժամին բաց խանութներ գրեթե չկան։ Այդ կողմում բաց խանութ կար, բան պետք է գնեի։ Վարորդս իջել է  գնելու ու երևի այդ պահին ինչ -որ մեկն ինձ այդտեղ տեսել է, քանի որ նկարում ես չկամ։ Դա անհեթեթութուն է։

Պարոն Ասլանյան, համ արում եք, որ այդ ժամին այդտեղ եք եղել, իջել եք, երկու րոպես խոսել եք տղաների հետ, համ ասում եք՝ անհեթեթությո՞ւն է։


-Այո, ես նկատի ունեմ, որ դա քաղաքի այն հատվածն է, որ ամեն րոպե ես կարամ այդտեղ լինեմ, բայց կոնկրետ նկարի մեջ ես չկամ։ Կրկնում եմ՝ դա անհաջող անհեթեթություն է։

Դուք կտրականապես հերքո՞ւմ եք, որ Քոչարյանի համար եք աշխաում։

-Այո, ես կտրականապես հերքում եմ, որ որևէ մեկի համար աշխատում եմ, որևէ մեկի շտաբի հետ կապ ունեմ։ Բայցև չեմ հերքւոմ, որ ցանկացածի շտաբի դիմաց ցանկացած մարդու ես կարամ ճանաչեմու անկախ իր քաղաքական պատկանելիությունից իր հետ զրուցեմ ու չեմ խորշում դրանից ու չեմ ամաչում իմ ծանոթություններից։ Ապրում եմ այնպես, ոնց գտնում եմ ճիշտ։

Իսկ ՀՀԿ-ից Ձեզ պահանջ չի՞ եղել, որ «Պատիվ ունեմ»-ի համար աշխատեք։

-Ոչ մի դեպքում, նման պահանջ չի եղել։ Ես եմ իմ առաջ պահանջ դրել, որ գործեմ օրենքի շրջանակներում և անեմ այն, ինչ պետք է վանաձորցուն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում