Thursday, 28 03 2024
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում

9 խումբ հարցեր Ռոբերտ Քոչարյանին՝ Մեղրիի տարբերակի մասին

9 խումբ հարցեր Ռոբերտ Քոչարյանին Մեղրիի տարբերակի մասին

Ռոբերտ Քոչարյանը խոսել է Մեղրիի փոխանակման տարբերակի մասին ու ակնհայտ կեղծել։ Տեսանելի է, որ նա լրջորեն անհնագստացել է հրապարակված տեքստից, որը տարիներ անց արտահոսքով հայտնվել է ԶԼՄ-ներում, ինչպես նաև՝ դրա մասին տեղյակ են եղել սահմանափակ թվով շրջանակներ։

Ռոբերտ Քոչարյանի կողմից իրականությունը թաքցնելը հիմնավորելու համար նախ մեջբերենք նրա խոսքը Էրեբունի համայնքում քարոզարշավի ընթացքում:

«Մեղրիի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնական առաջարկ չի եղել ընդհանրապես։ Իմ նախագահության ժամանակ ես ստացել եմ երեք առաջարկ․ մեկը եղել է ընդհանուր պետություն ստեղծելու մասին, մեկը՝ Քի Վեստի գործընթացը, երբ Հեյդար Ալիևը վերջին պահին չստորագրեց, և վերջինը, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքներն էին։ Պաշտոնական այլ առաջարկ չի եղել։ Մեղրիի փոխանակման առաջարկը եղել է Ալիևի կողմից։ Այդ պատճառով ես հիմա շատ զգույշ եմ վերաբերում միջանցք բառին, որովհետև նրանց նպատակը շատ ավելի լայն է, քան այն, ինչ առաջին հայացքից կարող է թվալ։ Առաջարկը եղել է Ալիևի կողմից, բայց պաշտոնական ձևակերպում չի ստացել, որովհետև մեր պատասխանը եղել է հետևյալը․ մենք չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը։ Սա շատ հասկանալի ու համոզիչ պատասխան էր։ Սակայն նա, այնուամենայնիվ, միջնորդների միջոցով փորձում էր առաջ տանել այդ գաղափարը, բայց Մինսկի խմբի շրջանակներում սա քննարկման առարկա չի դարձել։ Մեղրիի հարցը հիմա փորձում են կապել հոկտեմբերի 27-ի հետ, իբր Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիճյանը դրան կտրուկ դեմ էին։ Անվտանգության խորհրդի նիստին այս հարցը երբեք չի քննարկվել։ Եթե նրանք դեմ էին, թվում է, թե նրանցից հետո այդ առաջարկը պետք է իրականություն դառնար։ Բայց այն ընդհանրապես կորավ։ Որևէ տրամաբանություն այստեղ չկա»։

Այն ինչ թաքցվում է Ռոբերտ Քոչարյանի կողմից, շարադրենք նրանք ուղղված հետևյալ անպատասխան հարցերի տեքստով։ Երբ նա տա դրանց պատասխանները, ակնհայտորեն գլխիվայր շրջվելու է Էրեբունում նրա արտաբերած հորինածքը․․․

1․ 1999թ․ հոկտեմբերի 26-ին, Բաքու կատարած այցից հետո հոկտեմբերի 27-ին Երևան ժամանեց, ապա Անկարա մեկնեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թալբոթը։ Հոկտեմբերի 27-ին նախագահական նստավայրում Ռոբերտ Քոչարյանը ընդունել է նրան՝ մինչ այդ առավոտյան հեռախոսազրույց ունենալով ՌԴ նախագահ Բորիս Ելցինի հետ։ Ին՞չ էր քննարկում Ռոբերտ Քոչարյանը ՌԴ նախագահի հետ ամերիկացի բարձրաստիճան հյուրերի հետ հանդիպումից առաջ․․․․ Իսկ ամերիկացի բարձրաստիճան բանագնացի հետ հանդիպումը տևել է 5 ժամ, որին ներկա են եղել Վարդան Օսկանյանն ու Վազգեն Սարգսյանը։ Եթե տարբերակ չի եղել, ապա ի՞նչ էին խոսում ու քննարկում 5 ժամ շարունակ Ռոբերտ Քոչարյանը, Սթրոփ Թալբոթը, Վարդան Օսկանյանը և Վազգեն Սարգսյանը․․․ Հոկտեմբերի 27-ի, ԱԺ-ում սպանությունից ժամեր անց ԱՄՆ պետքարտուղարության խոսանկը ճեպազրույցում հայտարարել է /ճեպազրույցի սղագրություն մինչ օրս կայքում է/, որ Սթրոբ Թալբոթը տարածաշրջան էր գնացել “հակամարտության կարգավորման տարբերակի վերաբերյալ կողմերի վերջնական դիրքորոշումը ճշտելու”։ Ի՞նչ տարբերակի մասին է խոսքը, եթե դա Ռոբերտ Քոչարյանի ասած՝ միայն Հեյդար Ալիևի առաջարկն է եղել, այլ ոչ թե միջնորդներինը ու մերժվել է․․․ Հետագայում Լորդ Ռասսել Ջոնսթոնի ու այլ պաշտոնյաների հայտարարություններում ասվել է, որ Հայաստանը դեմ չի եղել, իսկ Ռոբերտ Քոչարյանը երբեք չի հերքել այդ հայտարարությունները․․․

2․ Մինչ դա՝ 1999-ի հոկտեմբերի 20-ին ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Սթիվեն Սեստանովիչը և Մինսկի խմբի ամերիկացի եռանախագահ Քերի Քավանոն են Երևանում կրկին հանդիպել Ռոբերտ Քոչարյանի, Վազգեն Սարգսյանի, Վարդան Օսկանյանի և Սերժ Սարգսյանի հետ: Հաջորդ օրը Սեստանովիչը և Քավանոն Բաքվում ղարաբաղյան բանակցությունները շարունակել են Հեյդար Ալիևի, Թոֆիկ Զուլֆուգարովի, Աբիևի հետ։ Այս հանդիպումից երեք օր անց՝ հոկտեմբերի 23-ին /նույն օրը Հայաստանում Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել/ հրաժարական տվեցին Ադրբեջանի արտգործնախարար Զուլֆուգարովը և Ալիևի աշխատակազմի կարևոր դեմքերից Էլդար Նամազովը: Ավելի վաղ հրաժարական էր տվել Ալիևի խորհրդական Վաֆա Գուլուզադեն: Հետագայում Զուլֆուգարովը և Նամազովը հաստատել են, որ Ստամբուլի գագաթաժողովի նախօրեին կողմերը լրջորեն քննարկել են տարածքների փոխանակման տարբերակը: Երկուսն էլ պնդել են, որ հրաժարական են տվել` իրենց անհամաձայնությունը հայտնելով տարածքների փոխանակման առաջարկին: Եթե մինչև հոկտեմբերի 27-ը ոչ Ալիևը, ոչ Քոչարյանը չեն մերժել տարբերակը, ապա ո՞ւմ կողմից մերժման մասին է խոսում Ռոբերտ Քոչարյանը Էրեբունիի հանդիպմանը, եթե իրեն հետին թվով հնարամտորեն “մտցնում” է մերժողների շարքերի մեջ”, իսկ ինքը դրանց շարքերում չի եղել, ու նաև սրտնեղում է, թե անհիմն են հոկտեմբերի 27-ի սպանության կապում “Ալիևի այդ առաջարկին” Դեմիրճյան-Սարգսյան տանդեմի դեմ լինելը․․․

3․ Հոկտեմբերի 20-ի այդ հանդիպումից 3 օր անց՝ հոկտեմբերի 23-ին Հայաստանում հրավիրվում է Անվտանգության խորհրդի նիստ։ Այլևս հայտնի է, որ այդ նիստում առաջարկված տարբերակին դեմ են քվերակել միայն Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը և միակ ձեռնպահը եղել է ՊՆախարար Վաղարշակ Հարությունյանը։ Ինչպե՞ս են դրան քվեարկել նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը և ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը․․․

Քոչարյանը հերքում է, թե նման նիստ եղել է, բայց դա հերքել հնարավոր չէ․․․ Ինչո՞ւ ՀՀ Անվտանգության խորհուրդը և վարչապետի աշխատակազմը չեն հրապարակում 1999թ․ հոկտեմբերի 23-ի Անվտանգության խորհրդի նիստի արձանագրությունը․․․ Որտե՞ղ են դրանք ու ո՞վ է դուրս հանել, եթե չկան․․․

4․ 2018-ի աշնանը Հայաստան ժամանած ամերիկացի բարձրաստիճան մի պաշտոնյա նեղ միջավայրում ու մեզ հետ զրույցում հաստատեց, որ եթե չլիներ հոկտեմբերի 27-ի սպանությունը, Ստամբուլում՝ ԵԱՀԿ գագաթաժողովին ստորագրվելու էր Խաղաղության պայմանագրի վրա աշխատելու հայտարարություն Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների միջև։ Դա հաստատում է 1999թ․ հոկտեմբերի 27-ին ԱՄՆ պետքարտուղարության բրիֆինգում ասվածը, որ Բաքվում, Երևանում, Անկարայում պետք է վերջնական դիրքորոշումներ հայտնվեին այդ տարբերակի մասին։ Ի՞նչ տարբերակի մասին է խոսքը, որը մինչև հիմա չի հրապարակվել․․․ Ի՞նչ էր այն նախատեսում և ո՞րն է եղել Ռոբերտ Քոչարյանի վերջնական դիրքորոշումը այդ տարբերակին, որը նա հայտնել է Սթրոբ Թալբոթին․․․

5․ Նախագահական նստավայրում հոկտեմբերի 27-ին Սթրոբ Թալբոթի հետ հանդիպմանը Քոչարյանը հրավիրել է նաև Վազգեն Սարգսյանին, ով Կարեն Դեմիրճյանի հետ միասին այդ նույն խնդրով նախորդած ԱԽ հոկտեմբերի 23-ի նիստում դեմ է արտահայտվել առաջարկվող տարբերակին։ Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի կողմից Վազգեն Սարգսյանն /ով այդ պահին որպես վարչապետ գործող Սահմանադրությամբ արտաքին քաղաքականության մեջ դեր չուներ/ այդ հանդիպմանը չի հրավիրվել հեռահար հաշվարկով, որպեսզի հայկական կողմի “Ոչ”-ը հնչեցվի նրա, բայց ոչ Ռոբերտ Քոչարյանի շուրթերով /քանի որ նրա դեմ դիրքորոշման մասին փաստ չկա/, որպեսզի ստացվի, որ հակամարտության կարգավորումը տորպեդահարում են Սպարապետը և Կարեն Դեմիրճյանը․․․ Բոլոր աղբյուրներն ասում են, որ Վազգեն Սարգսյան այդ ահնդիպմանը զարմանալիորեն լռել է ու ոչինչ չի խոսել․․․ Անգամ Ռոբերտ Քոչարյանն է իր մենագրության մեջ գրել․․․

6․ Եթե դա սոսկ Հեյդար Ալիևի առաջարկն էր, ինչո՞ւ էր Ռոբերտ Քոչարյանը կաշկանդված անձամբ “Ոչ” ասելու հարցում ու պահանջվել էր մեկ այլ “Ոչ” ասողի հրավիրել Թալբոթի հետ հանդիպմանը․․․ Արդյո՞ք սա նույնպես չի նշանակում, որ առաջարկը ամենևին չի եղել Ալիևինը․․․ Ինչո՞ւ ԱԽ նիստին այդ առաջարկին միայն երկու մասնակից են “դեմ” եղել․․․ Իսկ որ նիստը եղել է, դա թաքցնել հնարավոր չէ․ այդ մասին անգամ Ռիմա Դեմիրճյանն է գրել, էլ չասած՝ Վաղարշակ Հարությունյանի հայտարարությունները, որտեղ նա պնդում է, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրենց համոզում էին դա ընդունել․․․․

7․ Եթե դա սոսկ Հեյդար Ալիևի գաղափարն էր, որին Ռոբերտ Քոչարյանն էլ “դեմ” է եղել, ինչը պատմության մեջ վավերագրված չէ որևէ կերպ, 2018թ․ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականից անմիջապես հետո ինչո՞ւ էր Արմեն Գևորգյան-Էդիկ Նալբանդյան դուետը մեկնել Մոսկվա այն շրջանում, երբ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցներով պնդում էր, թե “իշխանությունը ճամպրուկ չէ, որ Սերժ Սարգսյանը հանձնի Նիկոլ Փաշինյանին”, իսկ հենց նույն օրերին 2000-ականներին ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի համանախագահ Վյաչեսլավ Տրուբնիկովը Ալիևին խորհուրդ տալիս չտրվել Հայաստանի ներքաղաքական անկայունությունն օգտագործելու գայթակղությանը, չլսել շրջապատի բազեներին, և Հայաստանի նոր իշխանությունների ձևավորումից հետո նրանց առջև դնել “Նախիջևանն Ադրբեջանին կապող միջանցքի” պահանջ, այդ ո՞ւմ էր նա պատկերացնում Հայաստանում “իշխանության ճամպրուկի” ստացող։ Ինչո՞ւ էր հենց Մեղրիի, Քի Վեսթի տարբերակների մշակման շրջանում ԵԱՀԿ ՄԽ խմբում համանախագահ աշխատած ռուս համանախագահը, ով նաև եղել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավարը Հայաստանում պատկերացնում այնպիսի իշխանափոխություն, երբ հնարավոր կլիներ Մինսկի խմբում իր համանախագահության ու Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանակներում մշակված Սյունիքի միջանցքի գաղափարի իրագործումը․․․ Ի դեպ, արդեն 2001թ․ հուլիսին նույն Տրուբնիկովը Երևանում նախագահ Ռոբերտ Քոչարյանի և հայ պաշտոնյաների հետ զրույցում նշել էր․ “Մենք կենտրոնանալու ենք երեք հիմնական հարցերի վրա․ “1. ադրբեջանցի փախստականների վերադարձ Շուշի, 2. Ադրբեջանի կապը Շուշիի հետ, 3. Ադրբեջանի ելքը Նախիջևան՝ Մեղրիով։ Ինչպե՞ս է պատահում, որ հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահը պատերազմը կանգնեցնելու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկում է այս տարբերակը, իսկ մերժում ստանալուց հետո հենց հենց Արցախյան գետնի վրա “տարօրինակ զուգադիպությամբ” ընկնում է Շուշին, ըստ Պեգովի՝ ներքին դավադրությամբ, որտեղ տրվում է նաև Քոչարյանի անունը, մեծ զոհերի գնով իրականություն է դառնում Շուշիի-Ադրբեջան կապը, իսկ պատերազմից հետո Ալիևը հետևում է Տրուբնիկովի խորհրդին ու պնդում Քոչարյանի օրոք մշակված, համաձայնեցված Մեղրիի միջանցք տրամադրել․․․ Ի՞նչ կապեր են ունեցել և ունեն Տրուբնիկովը, Քոչարյանը նախկինում և այսօր․․․ Ի՞նչ կանխեց Հայաստանում Թավշյա հեղափոխությունը և իշխանության փոխանցումը Նիկոլ Փաշինյանին, որ հետո ստիպբած իրականացվեց պատերազմով․․․ Ո՞վ էր Տրուբնիկովի “սրտի վարչապետացուն”․․․

8․ Հոկտեմբերի 27-ի գործով տրված ցուցմունքներից առնվազն պարզ դարձած հարցերից մեկն է, որ Հունանյանի բանդան սպանությունը պլանավորած է եղել ավելի ուշ՝ նոյմեբերին իրականացնելու համար, սակայն պլաններ են փոխվել ու այն իրականություն են դարձրել հոկտեմբերի 27-ին։ Ռոբերտ Քոչարյանին երբևէ հետաքրքրե՞լ է, ինքը ունի՞ հարցի պատասխանը՝ թե ինչո՞ւ է փոխվել ահաբեկչության ու սպանության օրը․․․

9․ Եթե հոկտեմբերի 23-ին Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրրճյանը ընդդիմացել են Մեղրիի տարբերակին, իսկ Թալբոթի հետ հանդիպմանը Վազգեն Սարգսյանը չի խոսել, այդ փաստերի պայմաններում եթե չլիներ հոկտեմբերի 27-ի սպանությունը, արդյո՞ք Ստամբուլ մեկնած ու Խաղաղության պայմանագրի մշակման հայտարարությունը ստորագրած Ռոբերտ Քոչարյանը կարո՞ղ էր դա անելուցհետո վերադառնալ Երևան ու մնալ իշխանության վրա, երբ իշխանությունը փաստացի ու դե յուրե պատկանում էր այդ տարբերակին դեմ արտահայտված Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան տանդեմին․․․ Արդյո՞ք Միասնություն դաշինքի գլխատումը չդարձավ Մեղրիի տարբերակի արկածախնդրությունից ու Հայաստանում անխուսափելի դարձած նախագահափոխությունից խուսափելու արյունոտ հնարավորոթյուն․․․

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում