Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մակրոնի և Փաշինյանի կապերը սերտ են. երկուսն էլ ցանկանում են վերադարձնել Փարիզը տարածաշրջան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Կայծ Մինասյանը (Ֆրանսիա,Փարիզ):

https://newhours.ru/wp-content/uploads/2021/02/Untitled-1-1013-1536x1024-1.jpg

Ռուսաստանի ոչ դաշնակցային պահվածքի ֆոնին վարչապետ Փաշինյանի` Փարիզ, ապա Բրյուսել կատարած այցերը ուշագրավ նշանակություն են ստանում: Կարո՞ղ ենք ասել, որ Երևանը վերջապես արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման փորձեր է կատարում` հասկանալով ՀԱՊԿ անկենսունակությունը:

-Հայաստանի արտաքին քաղաքականությունը երբեք չի դիվերսիֆիկացվել: Վերջ տանք այս կատակին: Մենք խոսել ենք կոմպլեմենտար  կամ բազմաֆունկցիոնալ դիվանագիտության մասին, բայց դա, անկեղծ ասած, այնքան էլ իմաստ չուներ: Նիկոլ Փաշինյանը, իր նախորդների նման, ցանկանում է փորձել պահպանել Արեւմուտքի ներկայությունը տարածաշրջանում, որպեսզի հույս ունենա հակազդել Ռուսաստանի ազդեցությանը:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ևս մեկ անգամ հայտարարեց, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից, նաև առաջարկեց նպաստել Հայստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության հաստատմանը: Ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ Փարիզը:

-Ես դա արդեն հարյուր անգամ ասել եմ, Ֆրանսիան նվաստացավ նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրով, ճիշտ այնպես,ինչպես Միացյալ Նահանգները: Փարիզը և Վաշինգտոնը ցանկանում են վերադառնալ տարածաշրջան, և այդ վերադարձը կարող է լինել հօգուտ Հայաստանի, քանի որ առանց Արևմուտքի պատերազմի հաջորդականությունը դարձել է Ադրբեջանի բացառիկ խաղը: Մինսկի խմբի (Ռուսաստան, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ) ապամոնտաժումից ի վեր Փարիզն ու Վաշինգտոնը այլևս լծակներ չունեն տարածաշրջանում: Ֆրանսիան ապավինում է Հայաստանին ՝ տարածաշրջան վերադառնալու համար, նա այլ ելք չունի: Ֆրանսիան նման է Հայաստանին ընտրությունների շրջանում: Եվ Ֆրանսիան ցանկանում է դա անել, որպեսզի փորձի մերձենալ Ռուսաստանին: Փարիզը ցանկանում է Մոսկվային ցույց տալ, որ իրենք կարող են միասին աշխատել արդարության վերականգնման համար: Ֆրանսիան նաև ցանկանում է իմանալ ՝ արդյո՞ք Ռուսաստանը համահունչ և արդար դեր է խաղում, թե՞  երկակի խաղ է տանում:

Ինչպե՞ս կարձագանքի հայ-ֆրանսիական հարաբերությունների մերձեցմանը Մոսկվան: Մակրոնի հետ հանդիպումից հետո Փաշինյանը նշեց,որ հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա:

-Մակրոնի և Փաշինյանի կապերը սերտ են: Երկու տղամարդիկ նույն սերնդից են, և երկու ղեկավարներն էլ ազատ արձակեցին հին ուժերը: Հետո, ինչպես հենց ձեզ ասացի, Ֆրանսիան և Հայաստանը նախընտրական արշավ են անցկացնում: Վերջապես, Ֆրանսիան և Հայաստանը ընդհանուր հետաքրքրություն ունեն տարածաշրջանում. Փարիզը ցանկանում է վերադառնալ Հարավային Կովկաս հենվելով Երևանի վրա, և Երևանը ցանկանում է վերադարձնել  Փարիզը Հարավային Կովկաս ընդլայնելու տարածաշրջանային կայունության հնարավորությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում