Friday, 19 04 2024
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել

Կոչ ենք անում, որ գյուղացիական տնտեսություններն անցնեն կաթիլային ոռոգման. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզի Գեղանիստ համայնքում՝ բնակիչների հետ հանդիպմանը, ներկայացրեց գյուղատնտեսության ոլորտում Կառավարության անելիքները, նշեց՝ ամենամեծ խնդիրը բնակչությանն աջակցելն է, որպեսզի գյուղատնտեսությամբ զբաղվելը ոչ թե չարչարանք լինի, այլ լինի կոնկրետ պլանավորված գործունեություն, որի արդյունքները կարելի է նախապես պլանավորել, ակնկալել, թե ինչ պետք է ստանալ:

«Մեր գյուղատնտեսության մեջ կա հետևյալ պրոբլեմը՝ այն տարի, երբ մենք բերք չենք ունենում, այդ տարի բարդ տարի է մեզ համար, որովհետև բերք չկա, եկամուտ չկա և այդպես շարունակ: Երբ մենք բերք ենք ունենում, էլի մոտավորապես նույնպիսի պրոբլեմ է, որովհետև բերքը շատ է, գները ընկնում են, բերքի ձեռքբերումից ստացվում է քիչ եկամուտ: Ո՞րն է այս թնջուկի լուծումը: Այս խնդրի և թնջուկի լուծումը առաջին հերթին պլանավորված աշխատելն է»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ նման հնարավորություն է տալիս ինտենսիվ գյուղատնտեսությունը: Փաշինյանի խոսքով՝ ինտենսիվ այգիները կարկուտից շատ չեն տուժում կամ տուժում են շատ քիչ, շատ ավելի պաշտպանված են երաշտից:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ, իհարկե, հնարավոր չէ մեկ օրում գյուղատնտեսությունը վերածել ինտենսիվի, սակայն շատ կարևոր է պլանավորել, թե ի՛նչ ուղղությամբ ենք շարժվելու:

«Փորձում ենք այնպես անել, որ ներսում մթերման և ապրանքների պահանջարկը մեծանա: Օրինակ՝ վերջին տարիների ընթացքում Հայաստանում մենք կտրուկ նվազեցրել ենք կոնյակի սպիրտի ներմուծման ծավալները, ինչն արվել է հայկական կոնյակի բարձր որակն ապահովելու համար»,- հավելեց Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ ներդրվել է նաև գյուղատնտեսության ապահովագրության ծրագիր, որը գործում է արդեն երկրորդ տարին:

Հաջորդ ուղղությունը, որ կառավարությունը փորձում է զարգացնել, ջերմոցային տնտեսություններն են:

«Մենք հիմա խնդիր ունենք այնպես անել, որ ջերմոցային տնտեսությունների համար մաքսիմալ լավ պայմաններ ստեղծվեն: Մենք կոչ ենք անում, որ մեր գյուղացիական տնտեսություններն անցնեն կաթիլային ոռոգման: Մենք 2022 թ.-ից հետո հետևյալ ծրագիրը կներդնենք, որ կաթիլային ոռոգման անցած տնտեսությունները 5 տարի ջրի վարձ չվճարեն»,- տեղեկացրեց Փաշինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում