Tuesday, 16 07 2024
Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան
10:40
Թրամփը հայտնել է փոխնախագահի իր թեկնածուի անունը
«Զանգեր»–ի մոտ մեքենան ընկել է ձորը
Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվել են
Ուղևորը տեղում մահացել է, մյուսները տեղափոխվել հիվանդանոց
Չինաստանը «կիսում է» Կենտրոնական Ասիան, ու՞մ նյարդերն են տեղի տալու
09:45
«Երկու կողմն էլ պետք է դժվար ընտրություն կատարի և գնա բարդ փոխզիջումների»․ Միլլեր
Հայաստանի ԶՈւ-ն ցույց է տվել՝ պատրաստ է նոր մակարդակի վրա գործակցել ամերիկյան բանակի հետ
Սպասվում են տեղումներ
Իշխանությունը հավես չունի զբաղվելու եվրաինտեգրմամբ. որոշել են հրաժարվել հանրաքվեից
08:45
Նավթի գները նվազել են – 15/07/24
Քննարկվել է ԼՂ-ից տեղահանված երեխաների կրթության հարցը
Մամիկոն Ասլանյանը կալանքն օգտագործել է օգուտով՝ 50 կգ նիհարել է. «Հրապարակ»
Հնդկաստանի խնդիրը Կովկասում, ընդդեմ «թյուրք-պակիստանյան» պատի
01:00
«Հանրապետական» ​​կուսակցությունը Թրամփին պաշտոնապես առաջադրել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու
Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ Թալինի փոխքաղաքապետը ծեծել է իրեն և վնшսել իր «Opel»-ը
Սևանում սապբորդինգով զբաղվող քաղաքացին չի կարողացել վերադառնալ ափ
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ
Հայաստանը տարածաշրջանում ոլորտի գլխավոր դերակատարներից մեկը դառնալու ներուժ ունի
Աղձքում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Հայաստանը չի կարող մնալ տարածաշրջանի «կույր աղիք»
Երևանում միաժամանակ ձերբակալվել է 8 անձ. նրանցից 2-ը հետախուզվում էին սպանության փորձի համար
«Չջղայնացնելու ռազմավարությամբ» մնալու ենք թակարդում
Էրդողանն ասել է «հարատև խաղաղության» գինը
Երևանի ու Բաքվի միջև համաձայնությունը հնարավոր է, բայց կողմերը պետք է ծանր փոխզիջումների գնան. ԱՄՆ պետքարտուղարություն
Ադրբեջանցի զինծառայող է մահացել
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
23:30
Հյուսիսային Կորեան Ռուսաստան խնձոր կարտահանի
ՆԳՆ փրկարար ծառայությունը հակահրդեհային հանրային իրազեկման աշխատանքներ է իրականացրել
Երևանի Ագաթանգեղոսի-Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա

Դուք եք լինելու նոր հաղթանակների կերտողը. Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը «Վերջին զանգի» առթիվ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Վերջին զանգի» առթիվ:

«Սիրելի՛ շրջանավարտներ,

Այսօր դուք ավարտում եք դպրոցը: Դպրոցական կյանքի վերջին զանգն ազդարարում է նորի սկիզբը: Այսօրվանից ձեզ համար սկսվում է ավելի հասուն կյանքի ճանապարհը, որը ձեզնից յուրաքանչյուրին կտանի տարբեր ուղղություններով՝ ոմանց դեպի նոր ուսումնառություն, ոմանց՝ արդեն իսկ դեպի աշխատավայր, ոմանց՝ մշակույթի աշխարհ, ոմանց՝ զինվորական ծառայության:

Մի՛ վարանեք ունենալ ամենատարբեր երազանքներ, և թող այսօր սկիզբ դրվի ձեր այդ նոր երազանքների իրականացմանը: Ինչ ճանապարհ էլ, ինչ մասնագիտություն էլ որ ընտրեք, ինչ դժվարությունների էլ որ հանդիպեք, պետք է սիրել Հայրենիքը և նվիրվել նրան: Սիրել ամբողջ սրտով և հոգով, սիրել անվարան և անմնացորդ: Վստահ եմ, որ ձեր ծնողներն ու ուսուցիչները նույնպես առաջին հերթին հենց ա՛յդ դասն են սովորեցրել ձեզ:

Մենք պետք է առաջ նայենք, առաջ շարժվենք ձեզ հետ միասին: Չպետք է ընկրկել փորձությունների և դժվարությունների առաջ, որքան էլ որ դրանք անհաղթահարելի թվան:

Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք, և անհաղթ ենք, երբ հավատում ենք մեր հաղթանակին:

Ձեր շատ տարեկիցներ և ավագներ իրենց գործով ու սխրանքներով վերջին պատերազմում մեկ անգամ ևս ապացուցեցին դա, շատերը՝ իրենց կյանքի գնով: Հավերժ փառք նրանց բոլորին:

Դուք եք լինելու նոր հաղթանակների կերտողը: Ուժ և կարողություն ձեզ, մտքի թռիչք և արարման ամուր կամք:

Մաղթում եմ, որ ձեր կյանքի ճանապարհը լինի լուսավոր ու պայծառ, խաղաղ ու անվտանգ, որ յուրաքանչյուրիդ մեջ երբեք չպակասի սերը՝ սեր առ գիտելիք ու աշխատանք, սեր Հայրենիքի, ազգի, ընտանիքի և միմյանց հանդեպ»,- ասված է ուղերձում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում