Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակով դիմել է Ադրբեջանի նախագահին, որում կոչ է անում ազատ արձակել գերիներին, դելիմիտացիա և դեմարկացիա անել և թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ին սկսել աշխատանքը Լեռնային Ղարաբաղում: Արդյո՞ք այս հայտարարություններով Մակրոնը ներգրավվում է Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող իրադարձություններին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասադրյանի և վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ: