«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» նախընտրական ցուցակի 7-րդ համար Ռուբեն Մեհրաբյանը արձագանքում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, թե փեշերից քարշ են տալու, բերեն պատասխանատվության։ Ասում է՝ այդ մենք ենք ձեր փեշերից քարշ տալու դեպի քաղաքական գերեզման։ Ըստ օդում կախված լուրերի՝ տարբեր ծակերից դուրս եկող մկներ մեծ գումարներով մտնում են խաղի մեջ, ասում է Մեհրաբյանը։