Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստանը գամել են ինտենսիվ քաոսի օրակարգին

Բրիտանական հսկան՝ Բրիթիշ Փեթրոլիումը Բաքվի հետ պայմանավորվում է Արցախի դեմ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Ջաբրայիլ-Զանգելան հատվածում արևային էլեկտրակայան կառուցելու հարցում: Ըստ տարածված տեղեկության, կայանը կկառուցվի առաջիկա տարիներին և կունենա 240 մեգավատ հզորություն: Մեծ հավանականությամբ, դա կլինի այդ գոտում բրիտանական խոշորագույն ընկերության առաջին, սակայն թերևս ոչ վերջին նախագիծը: Այդ հանգամանքը հատկապես «ուրախալի» կլինի հարևան Իրանի համար, իհարկե չակերտավոր ուրախալի, քանի որ հազիվ թե Թեհրանը մեծ ոգևորությամբ ընդունի այդ իրողությունը: Իսկ այստեղ պատճառը լոկ այն չէ, որ Թեհրանի համար իր անմիջական հյուսիսային սահմանին բրիտանական ընկերության այսպես ասած տեխնոլոգիական ներկայությունը կարող է ունենալ բավականին հեռուն տանող ռիսկեր: Խնդիրը նաև այն է, որ այդ գոտում այլընտրանքային, վերականգնվող էներգիայի խոշոր նախագծերի ծավալումը արժեզրկելու է Խուդաֆերինի ՀԷԿ իրան-ադրբեջանական համատեղ շահագործման հանգամանքը, որի վերաբերյալ կողմերը համաձայնագիր ստորագրեցին 2016 թվականին, երբ դեռ այդ գոտին հայկական վերահսկողության ներքո էր: Այդ տարի փետրվարին, ապրիլյան քառօրյայից փաստորեն երկու ամիս առաջ Ադրբեջանի նախագահ Ալիևը այցելել էր Իրան և կնքել համաձայնագիր ՀԷԿ համատեղ օգտագործման համար: ՀԷԿ տարածքը Բաքվի վերահսկողության տակ անցավ միայն չորս տարի անց՝ 2020 թվականի պատերազմի հետևանքով: Իրանի համար այդ ծրագիրը թերևս Ադրբեջանին տնտեսական կապակցվածության մեջ պահելն ու այդպիսով իրավիճակի կառավարելիություն ապահովելն է, հաշվի առնելով այն ռիսկերը, որ Թեհրանն ունի հյուսիսային ադրբեջանաբնակ սահմանների առնչությամբ, հատկապես նոր ստատուս-քվոյի պայմաններում:

Բրիտանական ընկերության էներգետիկ ներկայության պայմաններում ստատուս-քվոն Իրանի համար խորքային իմաստով ենթարկվում է նոր, և ավելի անցանկալի փոփոխության, եթե անգամ ոչ աշխարհագրական իմաստով: Սյդ ամենի ֆոնին սակայն հայկական ուշադրության առարկան լոկ այդ փոփոխությունները չեն, այլ այն ինտենսիվությունը, որով Ադրբեջանը փորձում է այսպես ասած յուրացնել պատերազմի հետևանքով ձեռք բերածը, ու այդ ֆոնին այն ինտենսիվությունը, որով Հայաստանն են փորձում պահել հետպատերազմյան քաոսի մեջ: Բանն այն է, որ նոր իրավիճակում Հայաստանի գերխնդիրը պետք է լիներ նույն ենթակառուցվածքային, տնտեսական զարգացման օրակարգը ծանրացնել Սյունիքում՝ այդ թվում անվտանգային նոր մարտահրավերներին դիմակայելու համատեքստում, սակայն Հայաստանի համար ստեղծում են մարտահրավերներ, որոնք էլ ներքին որոշակի սուբյեկտների գործուն աջակցությամբ շրջանառում են այնպես, որ երկիրը գամում եմ անվտանգային օրակարգի մեկ բաղադրիչի՝ ինչպես անել, որպեսզի Սյունիքում ծավալվի ավելի մեծ մասշտաբի ռուսական ռազմական ենթակառուցվածք, մեզ պաշտպանված զգալու համար: Իսկ տնտեսական բնույթի ռազմավարական ենթակառուցվածքների մասին ոչ մի խոսակցություն ընդհանրապես, և բնականաբար ոչ մի գաղափար՝ այս կամ այն արտաքին գործընկերոջ հետ մասնավորապես: Ավելին, Սյունիքում ռազմական ենթակառուցվածքային գերակայության խնդիրներից կամ թիրախներից մեկը Ռուսաստանի համար թերևս այն է, որ Հայաստանը զրկվի նաև Սյունիքի ուղղությամբ տնտեսական սուվերենության միջավայրից ու ներուժից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում