Բաքուն ԱԳՆ խոսնակի շուրթերով իր անհամաձայնությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանի և Արցախի հարցերում Ֆրանսիայի դիրքորոշումներին, որոնք այդ երկրի նախագահ Մակրոնը վերհաստատել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ Փարիզի հանդիպմանը: Բաքվի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, թե Ֆրանսիան չի կարող հատուկ դեր ունենալ և հրադադարը պահպանվում է Ռուսաստանի միջնորդությամբ, «Ադրբեջանի տարածքում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայմամբ»: Բաքվի այդ հայտարարությունները ունեն մի քանի մոտիվ և տողատակ: Բանն այն է, որ Ֆրանսիայի արտահայտած դիրքորոշումները բացարձակապես հակառակ են այն մոտեցումներին, որ փորձում է արցախյան հարցում առաջ տանել Բաքուն: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ: