Տեղի համայնքապետարանը հայտարարություն է տարածել․
«Տեղ համայնքի հարգելի՛ բնակիչներ
ՌԴ-ի սպայական կազմի հետ բանակցությունների ընթացքում համայնքի ղեկավար Ներսես Շադունցին հաջողվել է պայմանավերվածություն ձեռք բերել միջանցք հանդիսացող որոշ տարածքներից բերքահավաքը կազմակերպելու վերաբերյալ։ Բոլոր նրանք, ովքեր հողատարածք ունեն Ձաղազուր տանող ճանապարհի աջ հատվածում, (մինչև Կոռնիձոր գյուղի սահման), կարող են դիմել համայնքապետարան՝ տեղեկանք ստանալու և բերքահավաքը կազմակերպելու համար»։