Friday, 31 03 2023
19:30
Քո Նոր Տուն Տանող Ամենակարճ Ճանապարհը․ IDBank-ը՝ Toon Expo 2023-ում
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ և փոխատեղումներ
ԱԺ միջադեպի մասով քաղաքական հետևանք միանշանակ լինելու է
Արցախի նախագահի գլխավորությամբ անցկացվել է ԱԽ արտահերթ ընդլայնված նիստ, տրվել են մի շարք հանձնարարականներ
Արցախում պարտվել են Հայաստանը, Իրանը, Արևմուտքը. Թեհրանը՝ վճռական ընտրության խաչմերուկում
18:50
«Իսրայելը Ադրբեջանը վերածում է Իրանի դեմ անվտանգության սպառնալիքի». Իրանի ԱԳՆ
«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին խնդրել է դադարեցնել կաթի մատակարարումը
18:30
Ուկրաինական ուղղափառ եկեղեցու աջակիցների և ընդդիմադիրների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Կիև-Պեչորյան մայրավանքի մոտ
ԱԺ ՀՅԴ պատգամավորը հարվածել է գործընկերոջն ու թաքնվել կանանց զուգարանում
Թուրքիայի նախկին նախագահն առաջիկա ընտրություններում աջակցելու է ընդդիմության միասնական թեկնածուին
Երիտասարդին գտել են զուգարանից. Վահագն Ալեքսանյանը միջադեպից մանրամասներ է հայտնել
Ստում են թե՛ Արծվիկ Մինասյանը, թե՛ մյուս դաշնակները. Վլադիմիր Վարդանյանն իր տեղից ոչ մի քայլ չի արել․ Վահագն Ալեքսանյան
Սլովակիայի հայազգի քաղաքացին մեղադրվում է Հյուս. Կորեայից ՌԴ զենք մատակարարելու մեջ
Ինչ-որ առարկայով հարվածել է Վ. Վարդանյանի ձախ հոնքին․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն․ ՔԿ
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
17:58
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը բրոնխիտ ունի
Վլադիմիր Վարդանյանը չի բացառում` ընդդիմադիր պատգամավորը ինչ-որ գործիքով է հարվածել
Միջադեպի գործով պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է
17:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ Հայաստանի զարգացման օրակարգից ոչ մի րոպե չպետք է շեղվենք. Վարչապետ
«Հոկտեմբերի լեզվով» խոսելու պահանջ
Պուտինը հաստատել է արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը. մանրամասներ
Հրաչյա Սարգսյանը ինքնակամ գնացել Է հակակոռուպցիոն կոմիտե
Ադրբեջանական գազն արդյոք ավելի ընդունելի՞ է, ինչո՞ւ պատժամիջոցներ չկան Ալիևի ռեժիմի դեմ. Լորան Վոքիե
Ուղիղ. Վլադիմիր Վարդանյանի ճեպազրույցը
17:20
ՀԱՊԿ-ում հայտնել են աշխարհում լարվածության աճի մասին՝ կազմակերպության անդամների համար իրական սպառնալիքներով
17:14
Եղանակը Հայաստանում – Ապրիլ 1, 2023
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Կովկասի կայունության՝ ՀԱՊԿ կարմիր գիծը
«Իրանի սպառնալիքները չեն վախեցնի Ադրբեջանին». Ադրբեջանի ԱԳՆ

«Խոսրովի անտառ» արգելոցում տրվել է Էկոտուրիզմի նոր ծրագրի մեկնարկը

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում տրվեց Էկոտուրիզմի նոր ծրագրի մեկնարկը՝ զբոսաշրջային հատուկ երթուղիներով:

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի, նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի, Կոտայքի նորանշանակ մարզպետ Ահարոն Սահակյանի, CNF-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ մասնակցությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոց մուտքի նոր ցուցանակի բացումով մեկնարկ է տրվել արգելոցում Էկոտուրիզմի նոր ծրագրի։

ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների պատշաճ պահպանության կենսաբազմազանության կայուն զարգացումն ապահովելու, արգելավայրի գիտական պոտենցիալի իրացման, ինչպես նաև Հայաստանն էկոզբոսաշրջային երկիր դարձնելու ու մեր անկրկնելի բնությունն աշխարհին ներկայացնելու նպատակով շրջակա միջավայրի նախարարությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում էկոզբոսաշրջության բաղադրիչի ներդրման ծրագիր է մշակել։

Возможно, это изображение (1 человек)

Այն իրենից ենթադրում է․

✅«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում զբոսաշրջային հատուկ 9 երթուղիներ

✅Ըստ երթուղիների արգելոց մուտքի քվոտավորում,հստակ սահմանափակումների ամրագրում,

✅Էկոզբոսաշրջության մատուցվող ծառայությունների փաթեթային առաջարկներ, այդ թվում՝ ոլորտում գործող զբոսաշրջային օպերատորների համար, ովքեր հետաքրքրված են Խոսրովի արգելոց զբոսաշրջիկներ ներգրավելու գործում,

✅Էկոկրթական բաղադրիչի զարգացման նպատակով դասընթացների կազմակերպում և անցկացում

✅Բնության հատուկ պահպանվող տարածքների մարքեթինգային բաղադրիչի մշակում՝ տպագրական նյութեր, արգելոցի գիտական պոտենցիալի բացահայտմանը միտված թիրախավորված մեդիաարշավներ,

✅Վճարումների էլեկտրոնային համակարգի կիրառում ՝ EsyPay վճարային տերմինալի միջոցով,

✅Հատուկ վերապատրաստում անցած անձնակազմ, արշավների ընթացքում էկոտեսուչների ուղեկցության ծառայություն։

Возможно, это изображение (2 человека, люди стоят и на открытом воздухе)

Բնության հատուկ պահպանվող տարածքներ մարդկանց ապօրինի մուտքը բացառելու և հոսքը կառավարելի դարձնելու նպատակով արգելոցի տարածք մուտքն այսուհետ վճարովի է լինելու։ Վճարել հնարավոր է վճարումների էլեկտրոնային համակարգի կիրառմամբ կամ տերմինալի միջոցով։ Նախքան «Խոսրովի անտառ» պետական արգելոց մուտք գործելը նախարարի պաշտոնակատարը լրագրողներին է ներկայացրել, թե ինչպես պետք է զբոսաշրջիկը կիրառի վճարումների էլեկտրոնային համակարգը վճարային տերմինալի միջոցով։

Возможно, это изображение (1 человек, стоит и на открытом воздухе)

«Անհրաժեշտ է տերմինալի վրա սեղմել շրջակա միջավայրի նախարարության պատուհանը, այնտեղ հայտնված «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատուհանի վրա սեղմելուց հետո զբոսաշրջիկին են ներկայացվում երթուղիներ, որոնցից պետք է ընտրել, այնուհետև լրացնել անձնական տվյալները՝ սոցիալական քարտի համար, անուն, ազգանուն և կատարել վճարումը։ Տուրօպերատորները այս երթուղիներով զբոսաշրջիկներին տանելու համար, նախօրոք պետք է մուտքի հայտավորում իրականացնեն նախարարություն, որտեղ կան հստակ սահմանափակումներ։ Վճարումները կատարվելու են էլեկտրոնային եղանակով՝ բացառելու մարդածին ցանկացած ազդեցություն, ինչպես նաև ստվերային շրջանառությանը և կոռուպցիոն գործունեությանը հնարավորություն չթողնելու համար։ Գումարներն ամբողջությամբ ուղղվելու են գիտական բաղադրիչի զարգացմանը և պետական արգելոցի սեփական կարողությունների հզորացմանը»,- նշել է նախարարի պաշտոնակատարը։

Возможно, это изображение (один или несколько человек, люди стоят и на открытом воздухе)

Արգելոցի այցելուների կենտրոնում գիտաշխատողները կստուգեն տոմսի առկայությունը, կծանոթացնեն բուսական և կենդանական աշխարհի հետ, կպարզեն երթուղին, ապա էկոտեսուչի ուղեկցությամբ կսկսվի քայլարշավը։

Возможно, это изображение (один или несколько человек, люди стоят и на открытом воздухе)

Նախարարի պաշտոնակատարը նաև նշել է, որ մարդկային գործոնի ազդեցությունը արգելոցի տարածքում նվազագույնի հասցնելու նպատակով կկիրառվի այցելուների թվի սահմանափակում՝ շրջակա միջավայրի նախարարության խիստ վերահսկողության ներքո։ Տուրօպերատորների ներկայացրած ոչ բոլոր հայտերն են ստանալու մուտքի թույլտվություն, պետք է ըմբռնումով մոտենալ:

Возможно, это изображение (1 человек, стоит и на открытом воздухе)

«Շուտով այս քաղաքականությունը գործելու է մեր գերատեսչության ենթակայության տակ գտնվող բոլոր ազգային պարկերի, արգելոցների ու դենդրոպարկերի վրա, որտեղ ունենք հատուկ սահմանված ռեժիմ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում