Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի աշխատավարձը նոր պայմանագրով կկրճատվի:
Ըստ պարբերականի, նոր պայմանագրով Մեսին տարեկան կստանա 35 միլիոն եվրո, իսկ ներկայիս պայմաններով ստանում է 53 միլիոն: Կրճատված աշխատավարձից կվճարվի արգենտինացի ֆուտբոլիստի հարկերը ևս: Նշվում է նաև, որ Մեսիի նոր պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ նախատեսված կլինի մինչև 2023 թվականը, որից հետո արգենտինացին կտեղափոխվի ՄԼՍ-ի «Մայամի Ինտեր»:
Արդեն ավարտված մրցաշրջանում Մեսին «Բարսելոնա»-ի կազմում մասնակցել է 47 հանդիպման, խփել է 38 գնդակ և կատարել է 14 արդյունավետ փոխանցում: