Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ մարզպետարանի մի շարք աշխատակիցներ Գավառի պոլիկլինիկայում ստացան Կորոնավիրուսի դեմ պատվաստման երկրորդ չափաբաժինը:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, պատվաստումների գործընթացը մարզում ընթանում է բնականոն հունով:
Հունիսի 2-ի դրությամբ մարզում պատվաստվել է 3444 քաղաքացի: Դրանցից 1483-ը պատվաստվել են «Աստրա Զենեկա»,1497 քաղաքացի՝ «Սպուտնիկ V», իսկ 464-ը՝ «Կորոնավակ» պատվաստանյութով:
Բոլոր պատվաստված քաղաքացիների ինքնազգացողությունը բավարար է: