Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մխիթարյանի և Մոուրինյոյի համաձայնագիրը․ Ինչ տեղի ունեցավ վերջին պահին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ռոայի» հետ։ Հայ ֆուտբոլիստը ևս մեկ մրցաշրջան կանցկացնի Հռոմի թիմում։ Ընդամենը երկու շաբաթ առաջ իտալական լրատվամիջոցները գրում էին, որ Մխիթարյանը որոշում է կայացրել հեռանալ «Ռոմայից»։ Հեռանալու հիմնական պատճառ նշվում էր Մխիթարյանի և «Ռոմայի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ոչ այնքան ջերմ հարաբերությունները, բայց․․․։ Մոուրինյոն պատրաստակամություն էր հայտնել աշխատելու հայ ֆուտբոլիստի հետ, որի գրանցած արդյունքն ընթացիկ մրցաշրջանում լավագույններից է Ա սերիայի կիսապաշտպանների շարքում։ Այո, Մխիթարյանը լավագույններից է Իտալիայում և բնական է, որ Մոուրինյոն չէր ցանկանում կորցնել նման որակի ֆուտբոլիստի։ Պայմանագրի կնքումից մեկ օր առաջ La Gazetta dello Sport-ը տեղեկություն էր տարածել, որ Ժոզե Մոուրինյոն հեռախոսազրույց է ունեցել Հենրիխ Մխիթարյանի հետ։ Ըստ պարբերականի՝ պորտուգալացի մասնագետը Մխիթարյանին ասել էր, որ մինչև կեսգիշեր Մխիթարյանը պետք է վերջնական որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ։ Հռոմի թիմը վստահ էր, որ 32-ամյա խաղացողը ավելի լավ առաջարկներ ունի «Մոնակոյից» ու «Զենիթից»։

Նշվում էր նաև, որ Մխիթարյանն ու նրա գործակալ Մինո Ռայոլան դեռևս ոչինչ չեն պատասխանել ակումբին։ Ակումբի սպորտային տնօրեն Տիագու Պինտուի հետ մեկ շաբաթ առաջ կայացած հանդիպման ընթացքում Մխիթարյանին «Ռոման» ավելի լավ պայմաններով պայմանագիր էր առաջարկել, քան գործող համաձայնագիրն է ակումբի ու խաղացողի միջև։ Փաստորեն, վերջին պահին Մխիթարյանի և Մոուրինյոյի միջև ըստ էության կնքվեց համաձայնագիր։ Իտալական լրատվամիջոցների համաձայն՝ Մխիթարյանը նոր պայմանագրով տարեկան կստանա 4․5 միլիոն աշխատավարձ։ Մինչդեռ մինչ այս Հայաստանի ազգային հավաքականի ավագը տարեկան ստանում էր 3․5 միլիոն եվրո։ Շատ էր խոսվում, որ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հստակ պայման էր ներկայացրել «Ռոմայի» ղեկավարությանը՝ կապված պայմանագրի երկարացման հետ։ Հաշվի առնելով վերջին շրջանում Մխիթարյանի արդյունավետ ելույթները՝ Ռայոլան պահանջել էր Մխիթարյանի աշխատավարձի բարձրացում։ Փաստորեն, «Ռոման» ի վերջո կատարեց Մխիթարյանի և նրա գործակալի պահանձը։ Մինչև պայմանագրի կնքումը Իտալիայի ամենատիտղոսակիր ակումբի՝ «Յուվենտուսի» ղեկավարությունը կապ էր հաստատել և բանակցություններ է սկսել «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ Ըստ «Torino Sport» պարբերականի Թուրինյան ակումը ջանքեր էր գործադրել հայ կիսապաշտպանին իր կազմ բերելու համար։

«Յուվենտուսի» մարզական կազմը վստահ էր, որ Մխիթարյանը արդյունավետ կհամագործակցի թիմի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուի հետ։ Թուրինյան ակումբը պատրաստ էր տարեկան 5 միլիոն եվրո վճարել Մխիթարյանին։ Տեղեկություն էր տարածվել նաև, որ Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել իտալական մեկ այլ հեղինակավոր ակումբում՝«Միլանում»: Մասնավորապես, Մինո Ռայոլան Մխիթարյանի ծառայություններն առաջարկել էր իտալական թոփ ակումբներին։ Ռայոլան պահանջել էր նվազագույնը 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 5 մլն եվրո աշխատավարձով: Նույն աղբյուրի համաձայն Ռայոլայի առաջարկը լրջորեն դիտարկում էր «Միլանը», որի համար գրավիչ տարբերակ է Մխիթարյանի մակարդակի ֆուտբոլիստ ստանալ ազատ գործակալի կարգավիճակով: Ինչևէ, երկու տարվա դադարից հետո Մոուրինյոյի և Մխիթարյանի ճանապարհները խաչվեցին։ 2016-2018 թվականներին Մխիթարյանը Մոուրինյոյի գլխավորությամբ ելույթ է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Նշենք նաև, որ Մխիթարյանը հենց Մոուրինյոյի գլխավորությամբ է տիրացել իր կարիերայի ամենանշանակալի տիտղոսին։ 2017 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը, իսկ Մխիթարյանը դարձավ եզրափակիչ մրցավեճի հերոսը։

Չմոռանանք սակայն, որ հայ ֆուտբոլիստը ոչ այնքան լավ հարաբերությունների մեջ էր պորտուգալացի մասնագետի հետ։ Մասնավորապես, Մոուրինյոն այսպես ասած հակված չէր խաղադաշտում օգտագործելու Մխիթարյանի պոտենցիալը։ Մխիթարյանի «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց ամիսներ անց, նույն 2018 թվականին այս թիմից հեռացավ նաև Մոուրինյոն։ Վերջինս, ինչպես Մխիթարյանը տեղափոխվեց Լոնդոն՝ գլխավորելով «Տոտենհեմը»։ Մոուրինյոն, ինչպես Մխիթարյանը, Լոնդոնից տեղափոխվեց Իտալիայի մայրաքաղաք։ Կարող ենք արձանագրել հետևյալը։ Թե Մխիթարյանը, և թե Մոուրինյոն ցույց տվեցին մեծ պրոֆեսիոնալին բնորոշ մոտեցում։ Կողմերը միմյանց հետ կրկին աշխատելու ցանկություն հայտնեցին հանուն սպորտային գաղափարի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում