Տեղի ունեցող զարգացումներն ազգի համախմբման չեն տանում։ Քաղաքականության մեջ ոսկե կանոն կա, ցանկացած նոր իշխանություն, երբ նախորդների առանձնապես ծանր հանցանքները չի բացահայտում, մեղավորներին խստագույնս չի պատժում և երկրում չի հաստատում օրենքի գերակայություն՝ այդ իշխանությունը դատապարտված է ձախողման։ Այս իշխանությունը համակարգ չկարողացավ ձևավորել։ Քոչարյանա-սերժական ռեժիմը աններելի հանցանքներ է գործել պետության ու պետականության նկատմամբ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանի հետ: