Այս օրերին եվրոպական մի շարք երկրներում եղանակային անբարենպաստ պայմաններ են: Օրինակ` Մեծ Բրիտանիայում անցած մեկ օրվա ընթացքում տեղումների աննախադեպ քանակ է գրանցվել` 152 մմ:
Հինգշաբթի երեկոյան օդանավակայանի վազքուղու վրա առաջացած սառցաշերտի պատճառով Thomson Fly ավիաընկերության Boeing-737 օդանավը դուրս է եկել վազքուղուց: Սակայն հնարավոր է եղել խուսափել զոհերից: Օդանավում գտնվող 188 ուղևորները չեն տուժել: Օդանավակայանի աշխատանքն առժամանակ դադարեցվել է: