ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկյեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի տեղեկացմամբ՝ նախագծի նպատակը կառուցապատողների համար կանխատեսելի և անորոշություններից հնարավորին չափ զերծ հարկային միջավայրի ձևավորումն է:
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ անշարժ գույքի իրացման, օտարման գործարքներին առնչվող՝ ԱԱՀ-ով և շահութահարկով հարկման նպատակով որպես հարկման բազա հիմք է ընդունվում ոչ թե անշարժ գույքի մոտարկված շուկայական արժեքը, այլ դրա 80 տոկոսը: