Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ucom-ը հանդես է եկել ձայնային ծառայության բոլորովին նոր՝ Level Up փաթեթներով

Ucom ընկերությունը հանդես է եկել ձայնային ծառայության բոլորովին նոր՝ Level Up կանխավճարային և Level Up հետվճարային սակագնային պլաններով։ Նոր սակագնային պլաններով Ucom-ի ձայնային ծառայության բաժանորդները հնարավորություն են ստանում անսահմանափակ օգտվել կրթական, սոցիալական, երաժշտական, տեսանյութերի դիտման, ինչպես նաև հաղորդագրություններով փոխանակման համար նախատեսված 25-ից ավելի հավելվածներից։ Ավելին՝ Level Up 8500 և Level Up 8700 սակագնային պլաններով Ucom ձայնային ծառայության բաժանորդներն իրենց սմարթֆոններով կօգտվեն անսահմանափակ ինտերնետից 4G+ ցանցում, ինչպես նաև կստանան  6000 րոպե դեպի Հայաստանի բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար։

«Մենք վերլուծել ենք ժամանակակից մարդու հաղորդակցման պահանջները և աշխատել ենք գերազանցել դրանք մեր նոր առաջարկով», – ասել է Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արինա Առուստամյանը։

Միանալով Level Up սակագնային պլաններին՝ թե՛ կանխավճարային, թե՛ հետվճարային բաժանորդները կստանան գին-որակ ամենամրցակցային համադրությունը։ Մասնավորապես՝ Level Up 1700 կանխավճարային սակագնային պլանին միանալով՝ բաժանորդներն ընդամենը 1700 դրամի դիմաց կստանան 200 րոպե Հայաստանի բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար, որոնք սպառելուց հետո կշարունակեն անսահմանափակ զանգել Ucom շարժական ցանցի ներսում վավերականության 30 օրվա ընթացքում։ Բացի այդ, Level Up 1700 կանխավճարային սակագնային պլանի բաժանորդները կունենան Messenger, WhatsApp, Viber, Telegram, Zoom, Coursera, DuoLingo, Yandex Taxi, GG, Google maps, Yandex maps և այլ հայտնի հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն, ինչպես նաև կստանան 6 ԳԲ գերարագ ինտերնետ և 200 SMS 30 օրվա ընթացքում օգտագործելու համար։ Նույնիսկ մարզերի բնակիչներն հատուկ իրենց համար մշակված Level Up 1700 մարզային սակագնային պլանի շրջանակում ընդամենը 1700 դրամով անսպառ կօգտվեն Viber և  WhatsApp հավելվածներից, ինչպես նաև անսահմանափակ կշփվեն TikTok-ում, Instagram-ում և Facebook-ում։

«Այսուհետ որևէ նշանակություն չունի, թե դուք ինչ սակագնային պլանից եք օգտվում՝ կանխավճարային, թե հետվճարային։ Ucom-ը հեղափոխություն է անում շուկայում և ուշադրություն․ այսուհետ դուք կարող եք վայելել իրական անսահմանափակ շփումը Հայաստանի ամենաարագ ցանցում։ Եկել է նոր մակարդակի փորձառության ժամանակը», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հատկանշական է, որ Level Up 4700 կանխավճարային  և Level Up 5500 հետվճարային սակագնային պլաններին միանալու դեպքում բաժանորդները ոչ միայն կստանան այդ սակագնային պլաններով նախատեսված ներառումները, այլև մինչև սեպտեմբերի 30-ը հատուկ առաջարկի շրջանակներում հնարավորություն կունենան իրենց սմարթֆոններով օգտվելու անսահմանափակ գերարագ ինտերնետից 4G+ ցանցում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում