Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Դիերի մի խմբում, որոնք ԴՆԹ-ի համընկնում չունեն, կարող են նաև ադրբեջանցիներ լինել. Ավանեսյան

50-ի չափ խորը վնասված մասունքներ կան, որոնք մի քանի անգամ կրկնելով փորձաքննությունները, չի հաջողվում դրանցից ԴՆԹ անջատել․ Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ Հանրային հեռուստաընկերությունում հարցազրույցի ժամանակ.

«Ունենք դիեր, որոնց վերաբերյալ ԴՆԹ պրոֆիլները բացված են, սակայն ծնողների բազայում որևէ նույնականացում չունենք, քանի որ կան ծնողներ, ովքեր ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են անալիզ հանձնել։ Ունենք նաև 50-ի չափ խորը վնասված մասունքներ, որոնք մի քանի փորձաքննություններից հետո նույնիսկ հնարավոր չին եղել նույնականացնել»,- ասել է Ավանեսյանը։

Նախարարի պաշտոնակատարը նշել է նաև, որ աշխատանք է տարվում Հոլանդիայի գործընկերների հետ՝ մասունքները տեղափոխելու և լրացուցիչ փորձաքննություններ անելու համար։ Հարցին՝ եթե նույնականացման պատասխանը կա և հայտնի են ծնողները, ինչո՞ւ մինչև այս պահը հերոսների մարմինները չի հանձնվել հարազատներին, Ավանեսյանը նշեց, որ գործընթացը հետևյալն է. քննչական մարմնի կողմից տրամադրվում է հատուկ մակնշված և փաթեթավորված մասունքը, որը փորձաքննության է անցնում։ Երբ նույնականացում կա, տեղեկությունը փոխանցվում է հետաքննչական մարմին և նրանք ծնողների հետ կազմակերպում են հետագա պրոցեսները։

«Որոշ, շատ փոքրաթիվ դեպքերում հարազատները ցանկություն են հայտնել մեկ, երկու անգամ կրկնել փորձաքննությունը, ստացել ենք նույն պատասխանները, բայց նրանք ուզել են տանել այլ երկրում՝ այլ փորձագիտական կազմակերպություններում իրականացնելու փորձաքննությունը։ Այլ երկրներում տասնյակից ավելի արվել են փորձաքննություններ, որոնք համընկել են այն պատասխանների հետ, որոնք մեզ մոտ արձանագրվել են։ Բայց կան դեպքեր նաև, որ մեզ ևս անհասկանալի պատճառներով՝ հարազատները դեռ չեն տանում դիերը»։

Հարցին՝ ինչո՞ւ էին դիերը գտնվում անհարգալից վիճակում և բարոյական արժեքներին հակառակ՝ լցված էին սենյակներում, Ավանեսյանը նշեց, որ ընդունում է՝ պատշաճ վիճակում չէին, բայց մասնավոր դեպքը չի կարելի բարդել համակարգի վրա.

«Այո, դրանք պատշաճ վիճակում պահված չեն եղել կոնկրետ այդ կետում։ Ծնողները մշտապես այցելել են դատաբժշկական մասնաճյուղեր, այդ կենտրոնների դռները մշտապես բաց են եղել ծնողների առաջ։ Այո, սա մասնավոր, շատ վատ վիճակ է եղել, որը արժանի է ամենախիստ գնահատականին, բայց ընդհանրացնել և մեկ մասնավոր սխալը տարածել ամբողջ համակարգի վրա, ճիշտ չէ։ Սա չպետք է դառնա քաղաքական էժան շահարկման առարկա։ Մեկ, երկու անձի սխալը չի կարելի տարածել բոլոր դատաբժիշկների վրա»։

Ավանեսյանը նշեց՝ տեղափոխման գործընթաց է եղել, որի ընթացքում այդ մասնաճյուղի անփութության արդյունքում ունեցել են այն, ինչ ունեցել են։ Երևույթը իր գնահատականն արդեն ստացել է։ Մասնաճյուղի ղեկավարը, աշխատակիցները ազատվել են աշխատանքից, ՊՈԱԿ-ի տնօրենը խիստ նկատողություն է։ Կընթանա քննություն և օրենքի շրջանակներում կիրականացվեն բոլոր քայլերը։

Խոսելով գետնի վրա գտնվող պարկերի մասին՝ Ավանեսյանը ընդգծեց, որ լուսանկարներում առկա պարկերը հենց դիեր պահելու համար են.

«Բա ինչի՞ մեջ պետք է պահվեն»,- ասաց Ավանեսանը։
Նախարարի պաշտոնակատարը չբացառեց նաև, որ այն մասունքների մեջ, որոնցից չի հաջողվել ԴՆԹ անջատել, կարող են լինել նաև ոչ հայ զինվորներին պատկանող մասունքներ։

«Իհարկե, կարող են լինել ոչ հայեր։ Այսինքն` դիերի մի խումբը, որոնք ԴՆԹ-ի համընկնում չունեն, կարող են նաև այդպիսի դեպքեր էլ լինեն։ Դրա համար մշտական կապի մեջ ենք ԿԽՄԿ-ի հետ, հետագայում էլ կշարունակվեն աշխատանքները ԴՆԹ-ների ճշգրտման հետ կապված։ Եթե պարզվի, որ կան ադրբեջանցի զինվորների դիեր, ապա միջազգային կանոնների շրջանակներում գործընթացները կիրականացվեն։ Նույնը ակնկալում ենք Ադրբեջանից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում