Նյու Յորքի տրանսպորտային վարչության համակարգչային համակարգերը կիբերհարձակման են ենթարկվել: Հաքերները կարող են կապված լինել Չինաստանի իշխանությունների հետ, գրում է AP-ն։
Ուղևորների անվտանգությունը չի վտանգվել, քանի որ հաքերները չեն կարողացել մուտք գործել մետրոյի վագոնների տեղաշարժի համար պատասխանատու համակարգեր: Կիբերհանցագործներն ուղևորների անձնական տվյալներին նույնպես չեն կարողացել հասնել:
Գործակալությունը պնդում է, որ հաքերները կարողացել են ներխուժել գործակալության 18 համակարգչային համակարգերից 3-ը: Կիբերհարձակումից վնասը չնչին է եղել:
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ-ում մսի խոշորագույն արտահանող JBS ընկերությունը կասեցրել է արտադրությունը հաքերների պատճառով: Կիբերհանցագործները փրկագին են պահանջել: Սպիտակ տունը չի բացառում, որ հաքերները ռուսներ են: