Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ (Minval.az, Haqqin.az)՝ 14 հայ ռազմագերիների գործը փոխանցվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։
Ադրբեջանի դատախազությունը հայտնում է, որ Հրաչ Արզումանի Ավագյանը, Գեղամ Սամվելի Սերոբյանն ու ևս 12 հայ զինծառայողներ մեղադրվում են «հրազենի և այլ առարկաների գործադրմամբ ահաբեկչության, զենքի ապօրինի ձեռքբերման, ինչպես նաև սահմանն ապօրինի հատելու մեջ»:
Նշենք, որ խոսքը վերաբերում է Խծաբերդում դեկտեմբերի 16-ին գերեվարված հայ զինծառայողներին։