Friday, 19 04 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

Աբովյանի դիահերձարանի միջադեպի հետ առնչվող բոլոր մարդիկ ազատվել են աշխատանքից. Ավանեսյանի պարզաբանումը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձավ Աբովյանի դիահերձարանում զոհված զինվորների մասունքների ու դիերի պահման կադրերին: Նիկոլ Փաշինյանը նշեց՝ արդյոք դա պետության կամ կառավարության վերաբերմունքն է զոհված զինվորների ու, ընդհանրապես, հանգուցյալների նկատմամբ: Վարչապետի պաշտոնակատարն այս հարցի պատասխանը գտնելու համար Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանին խնդրեց ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել և մինչ 2018 թվականն այս ոլորտում ինչ իրավիճակ է եղել:

Անահիտ Ավանեսյանը նշեց, որ մինչև 2018 թվականը նախարարության ենթակայությամբ գործող դատաբժշկական գիտագործնական կենտրոնն ունեցել է միայն Երևանի դիահերձարանը: «Մարզերում ընդհանրապես մասնաճյուղեր չեն եղել: Դատաբժշկական ծառայությունը Երևանում ունեցել է 25 սառնարանային տեղ, այժմ ունի մոտ 200 սառնարանային տեղ: 2018 թվականից ամբողջությամբ վերանորոգվել է Երևանի կենտրոնական դիահերձարանը ու սառնարանները համալրվել են նոր լաբորատոր սարքավորումներով, իսկ 2020-ին նորոգվել է Մեծամորի դիահերձարանը, հիմնանորոգվել է Աբովյանի դիահերձարանը, հիմա էլ լրացուցիչ սառնարանային նոր մաս է կառուցվում, համալրվում է Մարտունու մասնաճյուղը: 25 տոկոսով աճել է աշխատակիցների աշխատավարձը», – նշեց Անահիտ Ավանեսյանը:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս համակարգի բյուջեն 2019 թվականին 2018-ի համեմատությամբ ավելացել է 117 միլիոն դրամով, 2020-ին՝ 230 միլիոն դրամով: «Հիմա ինչո՞ւ այս փոփոխությունների արդյունքում ունենք այն տեսարանը, որն ունենք, որովհետև մենք փոխում ենք համակարգը, բայց մարդուն փոխելը այդքան հեշտ գործ չէ», – ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ ԴՆԹ հետազոտությունների սարք 2018 թվականի մայիսից առաջ Հայաստանում չի եղել:

«Սա ցույց է տալիս կառավարության վերաբերմունքը տեղի ունեցողի նկատմամբ: Այդ միջադեպի հետ առնչվող բոլոր մարդիկ ազատվել են աշխատանքից, բայց երբ համակարգերում բարեփոխումներ են տեղի ունենում, մենք տեսնում ենք ցույցեր, բողոքներ, որ այ, մարդկանց աշխատանքից ազատում են», – նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բազմաթիվ աշխատակիցներ այս ընթացքում աշխատել են գործնականում 24 ժամ, շաբաթը յոթ օր՝ առանց դադարի, «ընդ որում, ճնշումների ներքո, շատ հաճախ վիրավորանքների ներքո ու նրանց աշխատանքը չի կարելի չգնահատել»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է այս դեպքից դասեր քաղել, բայց, մյուս կողմից, կառավարությունը կամ առողջապահության նախարարը չի կարող գնալ, ամեն օր բոլոր տեղերը պտտվել ու տեսնել՝ ով ոնց է աշխատում:

«Այս պահին, ըստ էության, ԴՆԹ հետազոտման աշխատանքը եզրափակիչ փուլին է հասել, մենք ունենք մարմիններ, որոնք չեն նույնականացվել, բայց ունենք նաև անհետ կորածների հարազատներ, որոնք տարբեր պատճառներով ԴՆԹ նմուշ չեն հանձնել: Ունենք նաև նույնականացված մարմիններ, որոնք տարբեր պատճառներով հարազատների կողմից չեն վերցվել, կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, ունենք նաև շուրջ 50 մասունք, որոնցից նույնիսկ 4-րդ, 5-րդ փորձից ԴՆԹ չի անջատվել, պետք է այս դեպքերը պարզելու համար դիմենք միջազգային մեր գործընկերներին», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում