Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, ի պատասխան ԱԳ նախարարի պաշտոնակատարի հրաժարականի պատճառների մասին հարցի, շատ կարճ պատասխան տվեց. «No comment»:
Իսկ որպես հրաժարականի պատճառ նշված «ազգային, պետական շահի» մասին նախկին նախարարի ակնարկի մասին հարցը Դումանյանը խորհուրդ տվեց ուղղել Արա Այվազյանին։