Tuesday, 23 04 2024
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին

Ֆրանսիան անհանգստացրել է Բաքվին. շանտաժ Մոսկվայի հանդեպ

Բաքուն ԱԳՆ խոսնակի շուրթերով իր անհամաձայնությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանի և Արցախի հարցերում Ֆրանսիայի դիրքորոշումներին, որոնք այդ երկրի նախագահ Մակրոնը վերհաստատել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ Փարիզի հանդիպմանը: Բաքվի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, թե Ֆրանսիան չի կարող հատուկ դեր ունենալ և հրադադարը պահպանվում է Ռուսաստանի միջնորդությամբ, «Ադրբեջանի տարածքում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայմամբ»: Բաքվի այդ հայտարարությունները ունեն մի քանի մոտիվ և տողատակ: Բանն այն է, որ Ֆրանսիայի արտահայտած դիրքորոշումները բացարձակապես հակառակ են այն մոտեցումներին, որ փորձում է արցախյան հարցում առաջ տանել Բաքուն:

Ֆրանսիան ընդգծում է Արցախի կարգավիճակի, ԼՂԻՄ տարածքների դեօկուպացիայի, նաև Հայաստանի տարածքային ամբողջության հարցը: Այդ հայտարարություններն ու շեշտադրումները ոչ միայն Բաքվի, այլ դրա գլխավոր հովանավոր Անկարայի շահերի և ռազմավարության հակառակ պատկերն են: Միաժամանակ, Ֆրանսիայի դիրքորոշումները հակառակ են նաև Բաքվի ու Անկարայի հետ եղբայրաբար սեփական շահը առաջ մղող Մոսկվայի համար, համենայն դեպս այն տրամաբանության համատեքստում, որում գործում է Ռուսաստանը արդեն մի քանի տարի, և հատկապես Արցախի դեմ պատերազմի ընթացքում և դրանից հետո: Սրան զուգահեռ, ակնառու է, որ Ադրբեջանը կասկածում է, թե Ֆրանսիան իր դիրքորոշումներով կարող է գործել Ռուսաստանի հետ որոշակիորեն համադրված, նկատի ունենալով գուցե այն հանգամանքը, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը այդօրինակ բացահայտ կերպով չէր հարաբերվի Փարիզի հետ, եթե առաջ քաշած խնդիրներն իրապես հակառակ լինեին ՌԴ մտադրություններին ու հաշվարկներին:

Կգործեր Երևանը հակառակ Մոսկվային, կամ առանց Մոսկվայի, թե ոչ, սա այլ հարց է, բայց ակնառու է, որ Բաքուն ունի կասկածներ: Դրա վկայությունն է Բաքվի ԱԳՆ խոսնակի հիշեցումը, որ ՌԴ խաղաղապահները «ժամանակավոր» են «Ադրբեջանի տարածքում»: Բաքուն Մոսկվային ակնարկում է, թե կարող է խնդիրներ ստեղծել, եթե Ռուսաստանը չհակազդի Ֆրանսիայի օրակարգին և չարգելակի այդ ուղղությամբ Երևանի աշխատանքը: Միաժամանակ, Բաքվի գլխավոր մտահոգությունն անշուշտ այն է, որ տեղի ունեցողը կարող է լինել Բայդեն-Պուտին պայմանավորված հանդիպման համատեքստում, դրանից բխող ավելի երկարաժամկետ միտումներով, եթե Ժնևում նախատեսված հանդիպումը անցնի գործնական արդյունքով և բերի որոշակի, թեկուզ տակտիկական պայմանավորվածությամբ: Համենայն դեպս, արտերկրի տարբեր փորձագիտական շրջանակներ դիտարկում են, որ Բայդենը կարող է Պուտինին հարաբերության այսպես ասած հանգիստ ռեժիմ առաջարկել, դրա փոխարեն ստանալով Պուտինի գործողություններում կանխատեսելիության հավաստիացում: Ադրբեջանը և ավագ եղբայր Թուրքիան անշուշտ ունեն հիմք մտահոգվելու, որ դա կարող է վերաբերել Կովկասին և Ֆրանսիան չէր կարող արտահայտվել պարզապես իռացիոնալ և լայն իրականությունից կտրված օրակարգերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում