Վրաստանին ու Ուկրաինային ՆԱՏՕ-ի գագաթաժողով չհրավիրոլու որոշումը հիշեցնում է ծնողների՝ «Գնա՛, դասերդ արա՛» արտահայտությունը. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի խոսքով՝ Վրաստանին և Ուկրաինային հունիսի 14-ին նշանակված գագաթնաժողովին չհրավիրելու մասին ՆԱՏՕ-ի որոշումը հիշեցնում է ծնողական հետևյալ արտահայտություն՝ «Բավական է անբանություն անես, գնա՛, դասերդ արա՛»։

«Կիևին ու Թբիլիսիին չեն հրավիրել ՆԱՏՕ-ի գագաթնաժողով։ Խոսելով Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հեռանկարի մասին` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հիշեցրել է, որ այդ երկրների համար պաշտպանական ոլորտի բարեփոխումները եվրատլանտյան ինտեգրման լավագույն միջոցն են: Մի քիչ էլ նման է ծնողի «գնա՛, դասերդ արա՛» խոսերին: Ափսոս, որ Ստոլտենբերգը չի հիշատակել Մինսկի պայմանավորվածությունների և Կիևի կողմից դրանց կատարման անհրաժեշտության մասին: Սա հենց այն տնային առաջադրանքն է, որն ավարտելու ժամանակն է, ներառյալ՝ սխալների ուղղումը», – գրել է Զախարովան Telegram- ում: