
«Ռոսավիացիա»-ի տվյալներով, մայիսին վառելիքալցավորումը Ռուսաստանի օդանավակայաններում մինչև ապրիլ թանկացել է միջին հաշվով 0,84 տոկոսով՝ 1 տոննայի դիմաց մինչև 50167 ռուբլի, իսկ տարեսկզբից թանկացել է 7,5 տոկոսով:
Մայիսին իրենց ծառայությունների գները բարձրացրել են Մոսկվայի ավիահանգույցի օդանավակայանների վառելիքալցավորման համալիրների մեծամասնությունը: Այսպես, «Շերեմետևո»-ում աշխատող «ԱԷՐՈ-Շերեմետևո» բաժնետիրական ընկերությունը գնացուցակն ավելացրել է 0,9 տոկոսով՝ վառելիքի 1 տոննայի դիմաց մինչև 45750 ռուբլի: «Ռոսնեֆտ»-ի կառույցը՝ «ՌՆ-ԱԷրո» ՍՊԸ-ն, այն բարձրացրել է 0,3 տոկոսով՝ մինչև 46143 ռուբլի:
«Գազպրոմնեֆտ-ԱԷրո Շերմետևո» ՍՊԸ-ն ծառայության գինը, ընդհակառակը, նվազեցրել է 2,8 տոկոսով՝ մինչև 44100 ռուբլի:
«Վնուկովո»-ում աշխատող «Ավիացիոն-լցավորման համալիր» ՓԲԸ-ն գինը բարձրացրել է 3,6 տոկոսով՝ 1 տոննայի դիմաց մինչև 46300 ռուբլի, «Վառելիքա-լցավորման ծառայություն» ՓԲԸ-ն՝ 3,7 տոկոսով, մինչև 45300 ռուբլի:
«Դոմոդեդովո Ֆյուել Ֆասիլիտիս» ՍՊԸ-ն վառելիքալցավորումը մայիսին պահպանել է 1 տոննայի դիմաց 45020 ռուբլու մակարդակին: Ավիավառելիքի գները շարունակում են աճել և ճյուղի համար իրենցից ներկայացնում են հիմնական «հանդիպական քամին» COVID-սահմանափակումների ֆոնին, նախօրյակին հայտարարել է «Աերոֆլոտ»-ի գլխավոր տնօրենի առևտրի եւ ֆինանսների հարցերով տեղակալ Անդրեյ Չիխանչինը:
Անցյալ տարվա չորրորդ եռամսյակում վառելիքի 1 տոննայի արժեքն ընկերության համար եղել է 31500 ռուբլու մակարդակին. առաջին եռամսյակում գինը բարձրացել է մինչև 35900 ռուբլի, իսկ ապրիլին արդեն մինչեւ 39700 ռուբլի, հայտնել է փոխադրողը: