
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 8 832-ով՝ մինչեւ 5 090 249: Հունիսի 2-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել Է 0,17 տոկոս:
Ներկայումս Ռուսաստանում բուժումն Է շարունակում 265 383 մարդ:
Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել Է 9 020-ով:
Իսկ ընդամենն ապաքինվել Է 4 702 599 մարդ Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմում Է վարակվածների ընդհանուր թվի մոտավորապես 92,4 տոկոսը:
Կորոնավիուսի պատճառով մահացու վախճանների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել Է 394-ով՝ մեկ օր առաջվա 372-ի դիմաց: Ընդամենը համավարակի սկզբից վարակից մահացել Է 122 267 մարդ:
Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել Է 2,4 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից: Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել Է 2 842-ով՝ մինչեւ 1 186 481:
Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը, շտաբի տվյալներով՝ կազմել Է 0,24 տոկոս:
Մեկ օր առաջ հայտնաբերվել Է 3 669 դեպք: Մեկ օրում Մոսկվայում արձանագրվել Է կորնավիրուսի պատճառով 60 մահ, դրանց ընդհանուր թիվը կազմել Է 20 237, հետեւում Է շտաբի հաղորդագրությունից:
Մեկ օրում ապաքինումից հետո դուրս Է գրվել 2 567 հիվանդ, ամբողջ ժամանակամիջոցում ապաքինվել Է 1 067 425-ը:
Ներկայումս մայրաքաղաքում շարունակում Է բուժումը 98 819 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: