Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով հունիսի 2-ին կայացած դատական նիստի (նախագահող դատավոր Դավիթ Բալայան) ընթացքում տեղի ունեցավ վկաների հարցաքննություն:
Դատարանի դահլիճում վկայի կարգավիճակում հարցաքննվեց ՀՀ առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Հասմիկ Մնացականյանը: Նա, պատասխանելով նախագահող դատավորի հարցերին, ասաց, որ ճանաչում է ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանին: