Վրաստանի ՆԳՆ-ն միջազգային թմրահանցագործության փաստ Է բացահայտել

Անօրինականորեն թմրանյութեր ձեռք բերելու եւ պահելու մեղադրանքով Վրաստանում ձերբակալվել Է 20-ամյա մի կին: Այդ մասին հաղորդել Է ՆԳ նախարարությունը:

Հետաքննության տվյալներով՝ հետագա իրացման նպատակով ձերբակալված կինը թմրամիջոցներն ստացել Է Հայաստանից:

Վրաստանի ՆԳՆ-ի կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի, Հայաստանի պետական մաքսային կոմիտեի եւ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության թմրանյութերի դեմ պայքարի վարչության աշխատակիցներն իրականացրել են թմրանյութերի միջազգային հսկողական մատակարարում:

Ձերբակալվածի անձնական խուզարկության ժամանակ ոստիկանությունն առգրավել Է «Ալֆա-ՊՎՊ» թմրանյութ, մեֆեդրոն եւ «Ալֆա-ՊՎՊ»-ի մուլյաժ՝ որպես իրեղեն ապացույցներ:

Քրեական գործ Է հարուցվել «Թմրանյութերի, դրանց նմանակների եւ նախորդողների կամ նոր հոգեմետ նյութերի անօրինական պատրաստում, արտադրում, ձեռքբերում, պահում, փոխադրում, առաքում կամ իրացում» հոդվածով, որը «պատժվում Է մինչեւ վեց տարի ժամկետով ազատազրկմամբ», հաղորդել Է Sputnik-ը: