Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Կարեն Մելքոնյանը խոսել է Խորվաթիայի դեմ ընկերական խաղի մասին:
«Ուրախ եմ, որ կարողացա նորամուտս նշել հավաքականում։ Խաղում էինք հզոր մրցակցի հետ, որի կազմում կային բավականին հայտնի ֆուտբոլիստներ։ Առաջին անգամ էի նման անվանի ֆուտբոլիստների դեմ խաղում։ Աշխարհի փոխչեմպիոնների հետ ոչ-ոքի խաղալն, անխոս, լավ արդյունք է։
Ինձ համար մեծ պատիվ է ազգային հավաքականի մարզաշապիկը կրելը։ Ամեն ինչ կանեմ ապագայում, որպեսզի կարողանամ հաստատվել այստեղ ու խաղաժամանակ ստանալ»,- Մելքոնյանի խոսքը փոխանցում է «Ուրարտու»-ի մամուլի ծառայությունը: