Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Կապառոսի ցավոտ հարվածը 376 միլիոնանոց տղաներին և մառազմին

Խոակին Կապառոսի գլխավորությամբ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 9-րդ անընդմեջ խաղում դրական արդյունք ցույց տվեց։ Մերոնք ոչ-ոքի խաղացին աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ։ Հայաստանի հավաքականը մարտական կազմով չէր, մինչդեռ Խորվաթիայի ընտրանին հանդիպումը սկսեց աստղային կազմով, ոսկե գնդակի դափնեկիր Լուկա Մոդրիչի գլխավորությամբ։ Կապառոսը դրսևորվելու հնարավորություն տվեց երիտասարդներին և նորեկներին։ Հիշեցնենք, որ տակտիկական նկատառումներով իսպանացի մասնագետը ազգային թիմ չէր հրավիրել Հենրիխ Մխիթարյանին, Հովհաննես Համբարձումյանին, Սոլոմոն Ուդոյին, Նորբերտո Բրիասկո Բալեկյանին, Ալեքսանդր Կարապետյանին և էլի մի քանի ֆուտբոլիստների։ Վնասվածքի պատճառով երեկ խաղադաշտում չէր Վարազդատ Հարոյանը, իսկ Գևորգ Ղազարյանը թիմին չէր միացել վատառողջ լինելու պատճառով։ Այո, Խորվաթիան ուներ առավելություն և չիրացրեց մի քանի իրական գոլային պահեր, բայց․․․։ Տակտիկական առումով, սակայն Հայաստանի հավաքականը գերազանցեց մրցակցին և խաղավերջում կարող էր նույնիսկ հաղթանակ կորզել։ Առաջին կեսում որոշակի խնդիրներ կային դաշտի կենտրոնում։

Մրցակիցը հեշտությամբ էր մոտենում մեր տուգանային հրապարակին։ Հայաստանի հավաքականի խաղացողներն էլ դժվարությամբ էին անցնում կիսադաշտը, իսկ հարձակվողները՝ որոշակիորեն կտրված էին խաղից։ Երկրորդ կեսում Կապառոսը բեկեց հանդիպման ընթացքը։ Փոխարինման դուրս եկած Անգուլուն, Բիչախչյանը, Շաղոյանը նոր շունչ հաղորդեցին խաղին։ Հենց Շաղոյանի փոխանցումից հետո Անգուլոն դարձավ շքեղ գոլի հեղինակ։ Լավ տպավորություն թողեց նաև հավաքականի նորեկ Դավիթ Տերտերյանը, որը հաջող էր գործում հատկապես մրցակցի գրոհների ժամանակ։ Առանձնացնենք նաև դարպասապահ Դավիթ Յուչենկոյի հերթական վստահ խաղը։ Խաղավարտին Խորվաթիայի հավաքականում խառնաշփոթ էր ստեղծվել։ Դաշտի տերերը, որոնք դուրս էին եկել հեշտ հաղթանակի տանելու ակնկալիքով չէին հավատում, որ կարգով մի քանի անգամ ցածր ֆուտբոլիստները կարող են եղանակ ստեղծել։

Ի դեմս Շաղոյանի Հայաստանի հավաքականն ունի ներկայացուցիչ նաև Հայաստանի առաջին լիգայից։ Կապառոսի հարվածը միլիոնանոց տղաներին դիպուկ էր և ցավոտ։ Վստահաբար կարող ենք ասել, որ Կապառոսի թիմը բացառիկ է և կոլորիտային, որն արդեն իսկ զարմացրել է Եվրոպային։ «Իհարկե գոհ ենք արդյունքից, բայց առաջին հերթին գոհ եմ ֆուտբոլիստների նվիրվածությունից ու խաղադաշտում նրանց վարքագծից:Այն տղաները, որոնք շատ խաղաժամանակ չեն ստացել հավաքականում, շատ բարձր որակի ելույթ ունեցան՝ հաշվի առնելով նաև այն, որ խաղում էինք մի թիմի դեմ, որն աշխարհի փոխչեմպիոն է ու գալիք ԵՎՐՈ 2020-ում ֆավորիտներից է:Այնպես որ, շնորհավորում եմ բոլոր ֆուտբոլիստներին՝ թե՛ նրանց, որոնք խաղացել են, թե՛ նրանց, որոնք չեն խաղացել»,- խաղից հետո ասել է Կապառոսը։

Համեմատության կարգով նշենք, որ այս պահին Խորվաթիայի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 376 միլիոն եվրո։ Մինչդեռ Հայաստանի հավաքականի տրանսֆերային ընդհանուր արժեքն այս պահին 15 միլիոն եվրո է։ Մեկնաբանությունները կարծում ենք ավելորդ են։ Կապառոսը կրկին ապացուցեց, որ մեծ մարզիչ է, մեծ ստրատեգ։ Ոմանք, զարկ տալով քաղաքական որոշ շրջանակների կողմից Մխիթարյանին հավաքական չհրավիրելու վերաբերյալ կեղծ օրակարգին փորձում էին ստեղծել անառողջ և լարված մթնոլորտ։ Կարկառուն ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանն էլ հավաքականի տղաներին կոչ էր արել ի նշան բողոքի հրաժարվել խաղադաշտ դուրս գալ։ Երեկ Կապառոսը ցավոտ հարված հասցրեց, որը փորձում էին ներարկել մեր հավաքական։

Ինչևէ, երեք օր անց մեր հավաքականը Ստոկհոլմում երկրորդ ընկերական հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Շվեդիայի հետ։ Սա կլինի վերջին հանդիպումը սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին ընդառաջ։ Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականը երեկ առաջին ընկերական հանդիպումն անցկացրեց։ Մինչ այս իսպանացի մասնագետը փորձարկումների և տակտիկական լուծումներին լիարժեք հնարավորություն չէր ունեցել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում