Thursday, 23 03 2023
Հեղուկ գազի գինը – Մարտ 23, 2023
10:51
Մակրոնը չի առաջադրվի հաջորդ նախագահական ընտրություններում
Ուղիղ․ Խորհրդարանական ճեպազրույցներ
ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով մեկնում է Լատվիա, Լիտվա, Էստոնիա
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 23, 2023
10:30
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնությունը ավարտին հասցնելու դրական հնարավորություն կա. Բլինքեն
Տարադրամի փոխարժեք – Մարտ 23, 2023
Արծվիկ Մինասյանը ժամանակ ունի պատասխանելու այս 13 հարցերին
Գագիկ Խաչատրյանը դատարան չի ներկայացել. մանրամասներ. «Ժողովուրդ»
Հայաստանից պահանջվում է՝ դիմել. Արևմուտքի հետ անվտանգության ոլորտում նոր համագործակցությունը Երևանի համար խիստ հրամայական է
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, ամպրոպ, մառախուղ
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Մարտ 23-27
Ում թեկնածությունը կառաջադրի ընդդիմությունը՝ ՄԻՊ պաշտոնի համար․ «Ժողովուրդ»
Գնաճային միտումները թուլանալու են, որն իջեցնելու է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, դա կարգավորելու է փոխարժեքը
Սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկումը՝ այսօր․ «Ժողովուրդ»
Անկախ քաղաքական ճգնաժամից՝ Հայֆայի քաղաքապետարանի որոշումը բացառիկ է
Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվել է կցորդիչով բեռնատար
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քննարկվել են Շիրակի մարզի և Ռումինիայի Կալարաշ նահանգի միջև համագործակցության հնարավորությունները
Բաքվին զսպող առանցքային չափիչը
01:00
Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է զոհաբերելու իր ժողովրդականությունը հանուն երկրի շահերի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՆԳՆ ՓԾ
Երևանի և յոթ մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն․ ՀԷՑ
Հայտնի է, թե որ համարի ներքո Բրյունետը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում
Վանաձորում այրված ավտոտնակում դի է հայտնաբերվել
2030-ին Թուրքիան կարող է անցում կատարել դեպի ջրային պաշարներով աղքատ երկրների կատեգորիա․ թուրք պրոֆեսոր
Դեսպանի սպանություն, ուղղաթիռի խոցում, փոխարենը՝ դաշնակցություն
Աննա Հակոբյանն ընդունել է Բարսեղ Թումանյանին և Սիրանուշ Գալոյանին
Իրանը պատրաստվում է պատերազմի․ թիրախում Ադրբեջանն է, թիկունքում՝ Իսրայելը

Էրդողանի նոր շանտաժը Մոսկվային

Հայաստանի վարչապետի Ֆրանսիա և Բելգիա կատարած աշխատանքային այցի, և ընդհանրապես Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի ստվերում մնաց Հայաստանի համար թերևս նշանակալի հետաքրքրություն ու կարևորություն ներկայացնող մեկ այլ այց՝ Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլու այցը Թուրքիա: Նրա հետ հանդիպմանը Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շահագրգռված է և պատրաստ է ռեգիոնալ գործակցության, այդ թվում Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռյակի հետ: Վրաստանի վարչապետի Թուրքիա այցի և Էրդողանի հետ հանդիպման տեղեկությունների համատեքստում ուշադրության է արժանի մի հանգամանք: Կարծես թե չի խոսվել ռեգիոնալ 3+3 կամ 6-ի ձևաչափի մասին: Սա էական հանգմանք է, որն արժանի է ուշադրության: Ինչպես հայտնի է, այդ ձևաչափը քննարկվել է ռուս-թուրքական, իրան-ռուս-թուրքական շրջանակում: Դրան դեմ է արտահայտվել Վրաստանը, ինչի պատճառը կամ առիթը իհարկե եղել է Ռուսաստանի հետ այդ երկրի ունեցած հայտնի խնդիրներն ու անհամաձայնությունները:

Ի դեպ, ուշադրության է արժանի և այն, որ Էրդողանը Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը խոսել է Վրաստանի տարածքային ամբողջությանը սատարելու մասին, նշելով, թե Աբխազիայի և Օսիայի հարցերը պետք է լուծվեն տարածքային ամբողջության շրջանակում: Իհարկե, Թուրքիայի այդ դիրքորոշումը անակնկալ կամ զարմանալի չէ, ի վերջո կա Ադրբեջանի և արցախյան հարցի հանգամանքը, մյուս կողմից սակայն Անկարայի դիրքավորումն ու 6-ի կամ 3+3-ի ձևաչափի շուրջ լռությունը կազմում են խոսուն պատկեր: Թուրքիան այդպիսով ըստ էության ընդառաջում է Վրաստանի դիրքորոշմանը, այլ կերպ ասած՝ հավանության արժանացնում այն, որ Թբիլիսին ՌԴ հետ ունեցած հակասությունների հիմքով մերժում է 6-ի ռեգիոնալ ձևաչափի քննարկումը: Առաջին հայացքից այդ ձևաչափի հարցում շահագրգռված Թուրքիան մեղմ ասած պակաս շահագրգռված չէ և այն, որ ռեգիոնալ գործակցության հարցում դուրս մղվի Ռուսաստանը և Թուրքիայի դերը լինի այսպես ասած բացառիկ: Այստեղ է նաև Էրդողանի այն հայտարարության շոշափելի տողատակերից մեկը, թե Անկարան պատրաստ է գործակցել ռեգիոնալ՝ Թոււրքիա- Վրաստան-Հայաստան-Ադրբեջան  ձևաչափով: Այդ հայտարարությունները անկասկած չպետք է դիտարկել միարժեք, աներկբա, սակայն դրանցում անշուշտ նշմարվում է ՌԴ-ին նետվող մարտահրավերը և որոշակի շանտաժը: Թուրքիային այդ առումով թերևս մտահոգում է այն, որ Մոսկվան կարող է «դավաճանել» ռուս-թուրքական ձևաչափին և ինչ-ինչ պայմանավորվածությունների գնալ Արևմուտքի հետ, հատկապես Բայդեն-Պուտին հանդիպմանն ընդառաջ: Այդ պատճառով Անկարան թերևս խոսում է այն մասին, որ ինքն էլ իր հերթին կարող է պայմանավորվել Ռուսաստանին դուրս մղելու հարցում:

Ի դեպ, Էրդողանի այդ մտավախությունների մեկ այլ վկայություն է այն, ինչի մասին խոսել եմ օրերս, որ նա հայտարարեց հունիսի 16-ին՝ Պուտին-Բայդեն հանդիպման օրը Շուշի այցելելու, այլ կերպ ասած՝ Կովկասում իր դիրքերը հիշեցնելու մասին: Այս իրավիճակը խորհելու առիթ է Հայաստանի համար, թեև իհարկե այդ առիթներն ու պատճառները անկախ ամեն ինչից ահռելի են: Խնդիրն այն է, որ Հայաստանի համար մի կողմից ցանկալի է, որ տեղի չունենա ռուս-թուրք-իրանական համաձայնություն ռեգիոնալ գործակցության այսպես ասած վեցյակի ձևաչափով, ինչով փորձ է արվելու օղակել ռեգիոնը և թույլ չտալ այլ դերակատարների մասնակցություն, մյուս կողմից սակայն մտահոգություն կարող է առաջացնել այն, որ Մոսկվայում կարող է աշխատել Էրդողանի շանտաժը, իսկ այնտեղ փորձեն նրան հանգստացնել կամ ժամանակ շահել դարձյալ Հայաստանի հաշվին: Այդ համատեքստում հավելյալ կարևորություն ստացավ Երևան-Փարիզ շփումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում