Friday, 29 03 2024
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»

Բայդենը կփակի՞ «Զանգեզուրի միջանցքի» թեման

Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ ընդհատված է Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով տրանսպորտային ուղիների ապաշրջափակման գերատեսչական հանձնաժողովի աշխատանքը: Ըստ Գրիգորյանի, այն փուլում, երբ անկայուն վիճակ է հայ-ադրբեջանական սահմանին, չի կարող լինել կառուցողական քննարկում: «Եթե միջանցք անվանելով ինչ-որ մարդիկ նկատի ունեն տրանսպորտային ուղիներ՝ դա մի հարց է, բայց եթե միջանցք ասելով մարդիկ նկատի ունեն սուվերենության հետ կապված որևէ հանգամանք՝ կրկին վստահեցնում եմ՝ դա բացառվում է իմ քննարկումների օրակարգում», հայտարարել է Մհեր Գրիգորյանը: Գրիգորյանի հայտարարության մեջ նախ աչքի է զարնում «իմ քննարկումների օրակարգում» արտահայտությունը:

Փոխվարչապետի պաշտոնակատարը խոսում է «իր քննարկումների» մասին՝ առաջացնելով հարց. արդյո՞ք դա նշանակում է, որ քննարկումները ընդհատված են ոչ թե պաշտոնական Երևանի քաղաքական դիրքորոշմամբ, այլ իր՝ անձնական, այսինքն Գրիգորյանն ինքն է հրաժարվել քննարկել բաներ, որոնք համարում է Հայաստանի համար ոչ շահեկան: Սա կարևոր նրբերանգ է, որովհետև այդ դեպքում հարց կառաջանա, թե ինչպիսին է այդ ամենի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումը: Իհարկե, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել ու հայտարարում է, որ չի քննարկել, չի քննարկում ու չի քննարկի որևէ միջանցք, մյուս կողմից սակայն ունենք արտաքին գործերի արդեն նախկին նախարար Արա Այվազյանի բազմիմաստ հայտարարությունը, ինչը խորացնում է հարցերը և առավել ուշադրություն կենտրոնացնում Մհեր Գրիգորյանի ձևակերպման վրա: Որովհետև, եթե համադրենք նաև Այվազյանի ելույթը, ապա ըստ էության այնտեղ էլ նշմարվում էր տողատակ, որ «ինքը» չի մասնակցի սուվերենության ու մեր շահի դեմ որևէ գործընթացի: Իհարկե փոխվարչապետի պաշտոնակատարը հրաժարական չի տալիս, ի տարբերություն Այվազյանի, բայց նաև հարց առաջացնում՝ իսկ կարո՞ղ է բանը հասնել նաև դրան:

 

Մյուս կողմից, սա թերևս կախված է այն հանգամանքից, թե իրավիճակի մասին ինչ դիրքորոշում է առկա Ռուսաստանում: Եթե Մոսկվան «միջանցքի» տրամաբանության մեջ է, ապա դա նշանակում է Երևանի վրա ուժգին ճնշում: Եթե Մոսկվան «միջանցքից» դուրս է, ապա պատկերը այլ է, բայց այդ դեպքում առավել քան ուշագրավ են դառնում առանձին հայ պաշտոնյաների հայտարարությունները:

 

Չի բացառվում իհարկե, որ Մոսկվան «միջանցքի» տրամաբանության մեջ չէ այնպես, ինչպես դա պատկերացնում են ադրբեջանցիները՝ այսինքն «սուվերեն միջանցք» իրենց համար, բայց այսպես ասած «դուրս» էլ չէ և պատկերացնում է միջանցք, որը սակայն կլինի ՌԴ սահմանապահների կամ հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո: Մինչդեռ, Երևանի համար ըստ էության չկա սկզբունքային տարբերություն, թե ում է «հանձնվում» միջանցքը: Ընդհանուր առմամբ ակնառու է, որ Ռուսաստանի մոտ լուրջ արգելափակման է արժանանում այսպես ասած համակեցության ռեժիմի ձևավորման միջոցով ռեգիոնալ ազդեցության խորացումը  և այդպիսով Թուրքիայի պատերազմական «ձեռքբերում» ազդեցության թուլացումը: Անկասկած է, որ Մոսկվան միայնակ ոչ միայն ի վիճակի չէ առաջ տանել այդպիսի ռեժիմ, այլ ըստ էության կարող է այդպիսով բախվել ապակայունացնող նոր սադրանքների, ինչի հետևանքով ստիպված է լինելու թուրքերի հետ հերթական անգամ պայմանավորվել հայերի հաշվին: Եվ այդ ամենը ընդամենը մեկ մարդու կամ մարդկանց մի խմբի անձնական մեծապետական և խոշոր սեփականատիրական բարդույթների հիբրիդային կուտակման հետևանքով, որի բերումով նրանք ուղղակի հրաժարվում են Արևմուտքի հետ գործակցության օրակարգից: Այդ իրողությունը Երևանի համար առավել քան հրամայական է դարձնում ռուսական այդ վերնախավի մեծապետական և խոշոր սեփականատիրական բարդույթներից ազատվելը: Միևնույն ժամանակ, չի բացառվում, որ Երևանը փորձում է շահել ժամանակ հունիսի 16-ին տեղի ունենալիք Բայդեն-Պուտին հանդիպումից առաջ, ու բացառված չէ, որ այդ ժամանակը շահելուն որոշակիորեն օժանդակի նաև Ֆրանսիան, ուր աշխատանքային այց էր կատարել Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-ին: Կփակի՞ Բայդեն-Պուտին հանդիպումը «միջանցքի» թեման Կովկասում: Համենայն դեպս, դա բխում է ըստ էության հայերի ցեղասպանության ճանաչման նրա որոշման և այլևս այդպիսի բան թույլ չտալու Թոււրքիային ուղղված հայտարարության տրամաբանությունից, որովհետև «Զանգեզուրի միջանցքը» թուրք-ադրբեջանական կիրառության մեջ ընդամենը նոր ցեղասպանության մտադրության «նախաբան» է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում