Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Վաղն էլ կարող ենք լսել՝ Նաիրի Հունանյանն է ազատ արձակվել. Էպոսագետը ներողություն չի խնդրել Հայրիկյանից, ազատ է արձակվել առանց տուժող կողմի համաձայնության

Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով դատապարտված Վարդան Սեդրակյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել:

Սեդրակյանը Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով 2013 թվականի սեպտեմբերին դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման։ Հայրիկյանի դեմ մահափորձի գործով 14 և 12 տարի ժամկետով ազատազրկման էին դատապարտվել նաև գործով անցնող Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը։

Վարդան Սեդրակյանի կինը՝ Ռուզաննա Սեդրակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ մայիսի 27-ից ազատության մեջ գտնվող իր ամուսինը  չի ցանկանում որևէ մեկի հետ խոսել, որևէ հարցազրույց տալ։

Պարույր Հայրիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ մի քանի ամիս առաջ Արդարադատության նախարարությունից իրեն ասել են, որ Սեդրակյանը դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու համար և հարցրել են իր կարծիքը։ Հայրիկյանն էլ պատասխանել է, որ եթե Սեդրակյանը ներողություն կխնդրի, ապա ինքը դեմ չի լինի։ Բայց հետո արդարադատության նախարարությունից Հայրիկյանին պատասխանել են, որ իրենք քննել են Սեդրակյանի դիմումը և եկել են եզրակացության, որ այս գործով իրավունք չունեն բավարարել, քանի որ դա միայն անձի դեմ ուղղված հանցագործություն չի եղել, այլ՝ պետության. «Հիմա, երբ այդքանից հետո Սեդրակյանին բաց են թողել, ես միայն մի բան կարող եմ ասել, որ աշխատել է մի քանի գործոն՝ կաշառք, օրենքի խախտում։ Օրենքի պահանջն է, որ նման դեպքերում անպայման տուժողի կարծիքը հաշվի առնվի։ Եվ քանի որ ոչ ժողովրդի կարծիքն է հաշվի առնվել, ոչ՝ իմ, նշանակում է իմ նշած գործոններն են դեր խաղացել։ Դեր է խաղացել կոռուպցիան։ Ես երջանիկ կլինեմ, որ որևէ հայ մարդ ազատազրկված չլինի։ Ես նախորդ երկուսին՝ կրակողին, աջակցողին ներել եմ, որովհետև իրենք ներողություն են խնդրել, ընտանիք ունեին։ Սեդրակյանին էլ եմ պարտավոր ներել, քանի որ մարդ է, բայց եթե նա ներողություն խնդրի հանրությունից։ Այդ ժամանակ իմ վարկանիշը շեշտակի բարձրանում էր ու եղավ այդ կրակոցը, որով կանխեցին իմ վարկանիշի բարձրացումը, հետո ասեկոսեներ տարածեցին, թե ես եմ կազմակերպել դա և այլն։ Դա պետության դեմ ուղղված հանցագործություն էր, սակայն հիմա պետությունը ներում է նրան առանց տուժողի կարծիքը հարցնելու՝ այլ բան չեմ կարող կարծել»,-նշեց Սեդրակյանը։

Հայրիկյանն ասաց, որ իր փաստաբանի հետ կխոսի հետագա քայլեր ձեռնարկելու համար.«Բայց հիմա կարող եմ ասել, որ տասնամյակներ անց այս երևույթին կանդրադառնան և ճիշտ գնահատական կտան։ Աշխարհում շատ քիչ է պատահում, որ ընտրության ժամանակ թեկնածուի վրա կրակեն։ Եթե ես մահանայի, հիմա այդ երեքն էլ ցմահ նստած կլինեին, բայց այն, ինչ հիմա կատարվեց արդեն նշանակում է , որ վաղն էլ կարող ենք լսել, որ Նաիրի Հունանյանն էլ է ազատ արձակվել։ Նույն որակի դրսևորում է»,-եզրափակեց Պարույր Հայրիկյանը։

Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի, Սեդրակյանը, 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՝ լինելով ՀՀ Նախագահի թեկնածու, քարոզարշավի ընթացքում իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածուի, քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, որն իրականացնելու նպատակով զենք ձեռք բերելու համար հանցակիցներին է տվել 1000 ԱՄՆ դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջև։ Սակայն ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար Խաչատուր Պողոսյանն օգտագործել է իր կողմից 1995-1996 թվականներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահված 1941թ. գործարանային արտադրության 7,62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը։

Խաչատուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1995-1996թթ. ՀՀ Բագրատաշեն համայնքի տարածքում քննությամբ չպարզած անձից ապօրինի կերպով ձեռք է բերելով` 1941թ. գործարանային արտադրության 7.62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ և այդ ատրճանակից կրակելու համար նախատեսված` 9 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, մինչև 2013թ. հունվարի 31-ը դրանք ապօրինի կերպով պահել է տանը:

Սամվել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր ընկերոջ` Խաչատուր Պողոսյանի հետ, Հայաստանի Հանրապետության Նախագահի` 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանից 2013թ. հունվարի սկզբներին ստանալով պատվեր` «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածու, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի սպանությունն իրագործելու վերաբերյալ, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, տվել են իրենց համաձայնությունը և զենք ձեռք բերելու համար Վարդան Սեդրակյանից ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում