
Fly Egypt ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 1-ից վերսկսել է Հուրգադա- Երևան-Հուրգադա երթուղով չվերթերը:
Ինչպես տեղեկացրին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, Հուրգադա-Երևան-Հուրգադա երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին:
Ըստ աղբյուրի՝ Շարմ Էլ Շեյխ- Երևան- Շարմ Էլ Շեյխ երթուղով չվերթերը իրականացվում են հինգշաբթի և կիրակի օրերին:
«Հետագայում նախատեսվում է չվերթերի հաճախականության ավելացում:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: