Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Փաշինյանի՝ Ֆրանսիա կամ Բելգիա այցի վերաբերյալ ՀՅԴ քննադատությունները անզորության մանկական դրսևորումներ են

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՀՅԴ Բյուրոյի որոշումով ՀՅԴ շարքերից հեռացված մտավորական, ՀՅԴ գաղափարախոս Նազարեթ Բերբերյանը

ՀՅԴ-ն Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա կատարած այցի հետ կապված աղմուկ է բարձրացել և հայտարարություն է տարածել, որ չպետք է գնար այս ընթացքում: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է ՀՅԴ-ի Արևմտյան Եվրոպայի կռույցը նման կերպ արձագանքում և որքանո՞վ է սա քաղաքական մոտեցում:

Անհեթեթություն է դա, ինչ խոսք, որ իրավունք ունի այցելել այս կամ այն երկիր, որովհետև երկրի վարչապետն է: Նա հրաժարական է ներկայացրել, որպեսզի արտահերթ ընտրություններ տեղի ունենան: Հայաստանում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծումներ են պահանջում, եթե վարչապետը դրանցով չզբաղվի, մյուսներն էլ չզբաղվեն, պետությունը կկործանվի, բզիկ-բզիկ կլինի: Ասել, որ այս պահին նա թեկնածու է և ինչ գործ ունի, ինչու է գալիս Ֆրանսիա կամ Բելգիա, դա անզորության մանկական դրսևորումներ են:

Իրենք ասում են, որ հայրենիքը ճգնաժամի մեջ է, մենք ունենք նոր գերիներ, իսկ գերագույն հրամանատար կոչումով անձը լքում է երկիրը, մեկնում արտասահման, սա անպատասխանատու և դասալիք պահվածքը, անընդունելի և դատապարտելի:

Սա ի՞նչ խոսքեր են, անհեթեթություն է: Դաշնակցությունը ամբողջ հայ ազգի հարստությունն է, այն ինչ հիմա կատարվում է, ՀՅԴ-ի հետ կապ չունի: Սա հին մտայնությության հետևանք է: Հայաստանում այդպիսի մտայնություն է տիրում այսօր հայ քաղաքական մտքի մեջ: Ասում են՝ թեկնածու է, ինչու է եկել, ինչ գործ ունի, որ եկել է: Դո քո իմանալիքը չէ: Եթե դու քո պետության, հայրենիքի հոգսը ունես, զորացրու պետությունը: 30 տարի ասեցինք՝ Ադրբեջանը Ալիևների ագարակն է, Ալիևների հարստահարած պետությունն է, որ սա պետություն չի, այնքան ասեցինք, մինչև եկանք հասանք այս օրվան: Ինչու՞, որովհետև դիմեց Թուրքիային, Թուրքիայի միջոցով ստացան Ռուսաստանի օրհնություն որոշ քայլերի համար, իսկ Ռուսաստանին ձեռք էր տալիս դա, ու հիմա մենք պետք է վճարենք: Ես այդ իմաստով հետևել եմ Նիկոլ Փաշինյանի ելույթին, նա ասում է, որ 1997 թվականին Արցախը բանակցային կողմի կարգավիճակից զրկել է Քոչարյանը: Բա ճիշտ է ասում: Այդ սխալները 1997-ից մինչև հիմա մեզ հետ գալիս են: Արցախում Արթուր Մկրտչյանի սպանությունը մինչև օրս մնաց չբացահայտված: Մեկը չեղավ, որ բացահայտեր, թե ի՞նչ պատակեց Արթուր Մկրտչյանի հետ, 30 տարի է անցել: Ամոթ է մեզ, որ մենք չենք կարողանում Արցախի առաջին ընտրված ղեկավարի մահվան հանգամանքները պարզել: Նաև չենք կարողացել պարզել Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի սպանության առեղծվածը: Մեկ ասացին՝ թուրքի պատվեր է, մեկ ասացին՝ դաշնակների պատվեր է: Այս ամենը մեզ կործանում է, մենք կործանման ընթացքի մեջ ենք: Հիմա 1-2-ը վեր են կացել Դաշնակցության անունից հայտարարում են, թե ինչ գործ ունի Նիկոլ Փաշինյանը գա Ֆրանսիա: Սա անհեթեթություն է:

Պարոն Բերբերյան, ինչպե՞ս եք գնահատում նախընտրական վիճակը Հայաստանում:

Մեր ժողովորդին չի հուզում ընտրական օրակարգը: Հայաստանն այսօր ընտրությունների խնդիր չունի, պետությունը փրկելու խնդիր ունի, հայրենիքը պահելու խնդիր ունի: Ժողովուրդը հուսախաբ է եղել Փաշինյանից, որը չկարողացավ մեկ տարի առաջ դատարանում պահել Ռոբերտ Քոչարյանին իր գործած հանցանքների համար: Նա իր մեծ սխալը գործեց, երբ Քոչարյանի ամենից կասկածելի, աննշան յուրացումների հարցը տարավ դատարան: Մինչդեռ այստեղ պետություն թալանած մարդու հարցը կա, մարդկանց սպանելու հարցը կա: Փոխանակ այդ հարցերով գնար դատարան, Փաշինյանը դատարան գնաց չգիտեմ ինչ հարցով, ինչ-որ յուրացումների հարցով: Այդ օրվանից Փաշինյանը անկման մեջ է: Ժողովուրդը, որ 2018-ին թավշյա հեղափոխություն արեց, հիմա որոշ մարդիկ ասում են՝ սա ի՞նչ հեղափոխություն էր, ժողովրդեին խաբեցին, ոտքի հանեցին, հիմա ժողովուրդը խաբված է: ժողովուրդը հեղափոխությունի հիասթափված չէ: Ժողովուրդը հիասթափված է այդ հեղափոխությանը հավատարիմ գտնվելու հարցում Նիկոլ Փաշինյանից, որ ժողովրդի ակնկալիքը իրականացնելու խնդիր ունի, չի կարողանում: Ես տարակուսում եմ, որ չի կարողանում, բայց պետություն կոչվածը, իշխանություն կոչվածը իր հետ բերում է այնպիսի սարդոստայն, որը չգիտես, թե որ սատանային է ծառայում այդ սարդոստայնը: Հիշենք, 1991 թվականը, երբ 90 տոկոս ժողովրդի վստահությունը վայելող Լ:ևոն Տեր-Պետրոսյանը այդ սարդոստայնի հետևանքով ստիպված էր 1996-ին ընտրություններ կեղծել: Անգամ Վազգեն Սարգսյանը հայտարարել էր, որ եթե 100 տոկոս ձայն էլ ստանայիք, մենք իշխանություն չէինք տա: Ղարաբաղյան շարժման վերնախավը, որ Մատենադարանից, այլ գիտական հիմնարկներից իշխանության եկած մարդիկ այդ սարդոստայնի մեջ կերպարափոխվեցին անհասկանալի ինչ-որ մի կենդանու, որը մեր ժողովրդի աչքին անճանաչելի էր: Հիմա էլ նույնն է, այսօր Ռոբերտ Քոչարյան ընտրելով, նույնիսկ Փաշինյան ընտրելով ինչ արդյունք կգրանցի հայ ժողովուրդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում