
Շվեյցարիան քննարկում Է Ժնեւի օդային տարածության հնարավոր փակման հարցն այդ քաղաքում հունիսի 16-ին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի գագաթնաժողովի անցկացման ժամանակ, սակայն այդ մասին վերջնական որոշում առայժմ չի ընդունվել: Հունիսի 1-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել Է պաշտպանության, բնակչության պաշտպանության եւ սպորտի դաշնային դեպարտամենտի (նախարարության) պաշտոնական ներկայացուցիչ Միրեյ Ֆլերին:
Պատասխանելով այն հարցին, թե ենթադրվում Է արդյոք թռիչքների համար երկնքի փակում գագաթնաժողվի ժամանակ, նա ասել Է. «Հնարավոր Է, կձեռնարկվի օդային տարածության փակում եւ հսկում: Սակայն այս պահին այդ մասին որոշում դեռ վերջնականորեն չի ընդունվել»: Ֆլերին ընդգծել Է, որ «(գագաթնաժողովի) նախապատրաստումն ընթանում Է»:
Ինչպես սպասվում Է, Պուտինը եւ Բայդենը Ժնեւում կհանդիպեն հունիսի 16-ին: Դա կլինի առաջին ռուս-ամերիկյան գագաթնաժողովը 2018 թվականի հուլիսից ի վեր, երբ ՌԴ-ի նախագահը Հելսինկիում հանդիպեց այն ժամանակ ԱՄՆ-ում բարձրագույն պետական պաշտոնն զբաղեցրած Դոնալդ Թրամփի հետ: