Friday, 19 04 2024
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը

Նախագահական նստավայրում հյուրընկալվել են սահմանամերձ մի շարք համայնքների, արցախցի և գյումրեցի երեխաներ

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի սահմանամերձ մի շարք համայնքների, ինչպես նաև Գյումրիի «Շալե» կենտրոնի, Արցախի Հադրութի և Քաշաթաղի շրջաններից Հայաստան տեղափոխված ընտանիքների երեխաների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ նախագահական նստավայր այցելելը երեխաները, Հանրապետության նախագահի աշխատակազմի նախաձեռնությամբ և աջակցությամբ, մայրաքաղաքի կինոթատրոններից մեկում դիտել են հայկական «Օլիմպիկոս» մուլտֆիլմը: Օրվա երկրորդ կեսը նրանք անցկացրել են նախագահականում: Նրանց համար կազմակերպվել են խաղեր, վիկտորինաներ, երեխաները հնարավորություն են ունեցել զբաղվել կավագործությամբ, նկարչությամբ, անգամ՝ գիտափորձեր կատարել, այնուհետև ինտերակտիվ ներկայացում են դիտել:

Փոքրիկների, նրանց ուսուցիչների ու ծնողների հետ հանդիպել է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Նախագահը զրուցել է նրանց հետ, ծանոթացել երեխաների հմտություններին, դիտել նրանց աշխատանքները, հետաքրքրվել նրանց տպավորություններով: «Շատ ուրախ եմ տեսնել ձեզ,- շնորհավորելով փոքրիկ հյուրերին՝ ասել է Հանրապետության նախագահը: -Շատ ծանոթ դեմքեր կան, դեմքեր, որոնց հանդիպել եմ Գյումրիում, Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում: Դուք մեր ամենաթանկն եք, ամենաարժեքավորը ոչ միայն ձեր տատիկների, պապիկների, հայրերի, մայրերի համար, այլև մեր ամբողջ երկրի ու ժողովրդի համար: Դուք մեր ապագան եք: Դուք Հայաստանի ամենաանկեղծ և ազնիվ քաղաքացիներն եք: Ուզում եմ ձեզ խորհուրդ տալ՝ այդպես էլ մնացեք ձեր ամբողջ կյանքում, եղեք ազնիվ և անկեղծ: Կմեծանաք, և ձեր կյանքում ամեն բան կլինի՝ աշխատանք, հաջողություններ: Սակայն երբեք չկորցնեք այն ամենաարժեքավորը, ինչ ունեք այսօր՝ ձեր անկեղծությունն ու ազնվությունը»:

Նախագահը նշել է, որ ամեն անգամ երեխաների հետ հանդիպումը իրեն նոր եռանդ ու լիցքեր է հաղորդում, հույս հայտնելով, որ երեխաները նույնպես նախագահական նստավայրից կգնան դրական լիցքերով ու լավ տպավորություններով: Նա մաղթել է, որ երեխաներն իրենց դիտած մուլտֆիլմի հերոսի՝ հայոց արքա և օլիմպիական չեմպիոն Վարազդատի նման լինեն ազնիվ, ուժեղ ու հայրենասեր, սիրեն հայրենիքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում