Վրաստանի առողջապահության նախարարը վարակվել է կորոնավիրուսով

Վրաստանի աշխատանքի, առողջապահության, փախստականների և սոցիալական հարցերի նախարար Էկատերինե Տիկարաձեի մոտ կորոնավիրուս է հաստատվել, փոխանցում է Aliq.ge-ն։

Նախարարության հաղորդմամբ՝ նախարարն իրեն լավ է զգում, գտնվում է ինքնամեկուսացման մեջ և շարունակում է աշխատել հեռավար ռեժիմով:

Նախարարության մյուս աշխատակիցները, ովքեր շփում են ունեցել նրա հետ, գտնվում են ինքնամեկուսացման մեջ: