Wednesday, 29 03 2023
Այսօր կբացվի Ադրբեջանի դեսպանատունը Իսրայելում
Ծեծվողների մեջ են եղել ՊՆ ՌՈ ծառայողներ, Երևանի կայազորի քրեական հետախուզության բաժնի պետը
ՌԴ փոխարտգործնախարարը հաստատել է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ- ի առաքելության տեղակայման պատրաստակամությունը
14:05
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հուսով ենք՝ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխգործակցության հարցերը կլուծվեն կառուցողական». ՌԴ ԱԳՆ փոխնախարար
13:55
ԵՄ-ին Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի անդամակցելու հարցը կքննարկվի ԵՄ գագաթնաժողովում
Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով. Ալեն Սիմոնյան
Ի՞նչ կարգի թույն է եղել, որ միանգամից պարալիզացվել են թոքերը. կացարանում հրդեհից զոհված զինվորի ծնող
Իրանի ԱԳ նախարարը Մոսկվայում է
15 զինծառայողների մահվան գործով կա էական հակասություն, փաստական տվյալներ ունենք․ Նորիկյան
Ավելի շատ հարցեր են առաջացել, քան պատասխաններ․ փաստաբանը՝ կացարանում զոհված զինծառայողների դիերի փորձաքննության մասին
Դատախազությունը Հրայր Թովմասյանից ու նրա կնոջից պահանջում է բռնագանձել 3 բնակարան և 142 մլն դրամ
«ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա». Բայրամով
Հայաստանում ավելանում են անշարժ գույք ձեռք բերող օտարերկրացիները
Իրան-Ադրբեջան «օնլայն պատերազմը» զսպաշապիկ էր, Իրանը ՌԴ-ի միջոցով Ադրբեջանին մեսիջ ուղարկեց
Եթե ուզում ենք պաշտպանվել թշնամուց միայն ՀՕՊ միջոցով, ապա պարտված ենք
Թուրքական ընդդիմադիր երեք կուսակցություններ պահանջում են Էրդողանին հանել նախագահի թեկնածուների ցանկից
Վաշտի կացարանում զոհված 15 զինծառայողների գործով նոր զարգացումներ կան
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գերության մեջ պահվող հայերին
Ինչո՞ւ չհաղթեցինք Կիպրոսին․ Անկեղծ խոսելու ժամանակն է․․․
12:24
Բայդենը մտահոգություն է հայտնել Բելառուսում միջուկային զենք տեղակայելու ՌԴ հայտարարության առնչությամբ
Հռոմի ստատուտի վավերացման գինը կամ մենք ենք վճարելու, կամ վճարելու են մեզ
12:09
Անցում Mac-ին. ո՞ճ, փիլիսոփայությո՞ւն, թե՞ հարմարավետություն
Լուրերի օրվա թողարկում 12:00
12:01
Նավթի գներն աճել են – 28-03-23
Առաջին ահազա՞նգը և գործողությու՞նը Ռուսաստանից
11:45
ԵՄ-ն առանց նոր պատժամիջոցների ցանկանում է արգելափակել ռուսական հեղուկ գազի ներկրումը
«Խոսրովի անտառ»-ի ֆոտոթակարդները նկարահանել են Նեո ընձառյուծին
Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 29, 2023

Ընտրապայքարի մեջ են մտել մարդիկ, ում տեղը քաղաքակիրթ աշխարհում բանտը կլիներ՝ հայրենիքը սեփական դուքյանը դարձնելու համար. Արբակ Խաչատրյան

«Երկիրը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, թշնամին շարունակում է գտնվել քո հողում,  նոր գերիներ վերցնել, դու պատրաստվում ես գնալ ընտրությունների։ Աբսուրդ է. աշխարհում ոչ մի տեղ  նման բան չես տեսնի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց փորձագետ Արբակ Խաչատրյանը։

Շարունակելով մեր զրուցակիցը նշեց.«Այդ մասսան  այլևս չի կարողանում երկիրը պահել, ընդդիմությունն էլ նույն վիճակում է գտնվում։ Աշխարհում եղել են  հեղաշրջումներ, ուժով  իշխանություն գրավելու դեպքեր, բայց պատերազմի պայմաններում ընտրությու՞ն կազմակերպել, ինչ է թե աշխարհին ցույց տանք, որ մենք դեմոկրա՞տ ենք։ Սա հոգեկան խանգարում է։ Ի՞նչ ուժ է իրավիճակը վերցնելու իր ձեռքը, որ իրեն չվերացնեն։ Այսօր ադրբեջանցիները կմտնեն Սևան, գողացած հյուրանոցի տերը իր տարածքի վարձավճարի մասին է մտածելու, թե ում վրա դա ծախի։ Եթե ադրբեջանցին ու թուրքը լավ փող տան՝ կտա իրան։ Անառողջ մթնոլորտ է։ Ես չեմ էլ քննարկում մեզ համար թուրքն ու ադրբեջանցին են ավելի վատ, թե ռուսը»։

Խաչատրյանը նշում է՝ ի՞նչ ընտրություն, երբ երկիրը վերացման վտանգի տակ է.«Ընտրություն կազմակերպում են, երբ մեկը վատ է կառավարում, կան սոցիալ-տնտեսական խնդիրներ, բայց պատերազմի պայմաններում ի՞նչ ընտրություն։ Ամբողջ հայությունը պետք է հավաքվի խորհուրդ ստեղծի, կարողանա աշխարհի տարբեր կենտրոնների հետ հարաբերություններ հաստատել։ Հայաստանը հայտնվել է պետականազրկման շեմին: Որքան էլ անցանկալի լինի դա ընդունելը, սակայն այդ ամենը սեփականի և պետականի տարբերությունն այդպես էլ չզգացող, կամ որ ավելի ահավոր է՝ գիտակցող, բայց շարունակող  «աչքաբացների» խղճին է մնում»։

Նրա խոսքերով՝ ընտրապայքարի մեջ են մտել մարդիկ, ում տեղը քաղաքակիրթ աշխարհում բանտը կլիներ՝ հայրենի երկիրը սեփական դուքյանը դարձնելու համար.«Վերջիններիս անհագ ախորժակն ու կուտակած միլիարդները վերացրել են պետական մտածողության վերջին  փշրանքներն անգամ: Նրանց ամբարած միջոցները ծառայում են ոչ թե պետության կարիքներին, այլ սեփական կայսրության  պահպանմանն ու ընդլայնմանը, այդ կայսրության սպասավորներին՝ լինեն դրանք փաստաբաններ,թե լրագրողներ, ի շահ իրենց աշխատեցնելու համար: Սեփական երկրից միլիարդավոր դոլարներ դուրս հանած մարդիկ այսօր արդեն վերադառնում են…որպես ազատարարներ: Այստեղ չեմ կարող չխոսել մի դիտարկման մասին, որը անբարենպաստ ազդեցություն կունենա թե՛ Հայաստանի, և թե՛ նրա ռազմավարական գործընկերոջ վրա: Խոսքը վերաբերում է Ռուսաստանի համակրանքը վայելող քաղաքական միավորներին, որոնց գերակտիվ վարքն ու  ներդրած միջոցները( ռուսական ծագման) խոսում են վերջիններիս՝ կորցրածն ամեն գնով ետ բերելու վճռականության մասին: Հիշատակված «դեսանտայինների» մասնակցության դեպքում ամենևին էլ չի բացառվում Արևմուտքի կողմից հավելյալ սանկցիաների կիրառում Ռուսաստանի հանդեպ՝ այլ երկրի գործերին խառնվելու համար»։

Հայաստանում ստեղծված իրավիճակն, ըստ մեր զրուցակցի, նման է «Մրից ելանք՝ մրջուրն ընկանք» ժողովրդական ասացվածքին.« Պատերազմում կրած դառը պարտությունը, հինգ հազարից ավել զոհերը, կորսված տարածքներն  ու հարյուրավոր գերիների առկայությունը դարձան արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հիմնավոր պահանջ: Ու այժմ, երբ թշնամին սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների անվան տակ արդեն ոչ թե Արցախում, այլ Հայաստանում է, երբ ոչ թե մի քանի մետրով, այլ կիլոմետրով է իր տեղն ամրացնում արդեն ՀԱՊԿ պայմանագրի անդամ հանդիսացող երկրում, երբ Սյունիքի ու Վարդենիսի  սահմանամերձ բնակավայրերի բնակիչները  անելանելիությունից դրդված չգիտեն ինչ անեն, Հայաստանում նախընտրական եռուզեռ է։ Եթե աբսուրդ չէ, ի՞նչ է  սրա անունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում