Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«Մաաթ» կենտրոնը վեր է հանել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների դրսևորումները

Խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների եգիպտական «Մաաթ» կենտրոնի միջազգային մարդասիրական իրավունքի բաժանմունքը հրապարակել է «Քաղաքացիական անձանց պաշտպանությունը ռազմական գործողությունների ընթացքում (Ղարաբաղյան պատերազմը որպես ուսումնասիրության առարկա)» փորձագիտական ուսումնասիրությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՅԴ Հայ դատի Եգիպտոսի հանձնախումբը:

Հեղինակները, միջազգային մարդասիրական իրավունքի հանրաճանաչ սկզբունքերի ու կարգավորումների՝ հատկապես «Քաղաքացիական անձանց պաշտպանության մասին» Ժնևի 1949 թ. կոնվենցիայի և վերջինիս 1977 թ․ արձանագրությունների լույսի ներքո վեր են հանում 2020 թ․ 44-օրյա պատերազմի ընթացում Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների բոլոր դրսևորումները՝ մասնավորապես քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծությունները, ահաբեկչական խմբավորումների ներգրավումը, արգելված զինատեսակների օգտագործումը՝ ինչպես ռազմական գործողությունների, այնպես էլ խաղաղ բնակչության նկատմամբ, ռազմագերիների և պահվող այլ անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, հիվանդանոցների, բուժօգնության կետերի, կրոնական հուշարձանների, կենսական ենթակառուցվածքների, լրագրողական առաքելությունների թիրախային ռմբակոծումները, քաղաքացիական անձանց դիտավորյալ սպանությունները և այլն։

Առանձնապես ներկայացվում են ռազմական գործողությունների ժամանակ կամ դրանց արդյունքում խոցելի խմբերի՝ կանանց, երեխաների, տարեցների և գերիների իրավունքներն ու նրանց հետ վերաբերմունքի միջազգային պարտավորությունները։

Ըստ հեղինակների՝ Ադրբեջանական վայրագություններն ու պատերազմական հանցագործությունները, որոնց զոհ են դարձել թվով 41 քաղաքացիական անձինք, իսկ ռազմական գործողությունները հանգեցրել են 110․000 քաղաքացիական անձանց տեղահանման և տասնյակ հազարավորների՝ մշտական բնակության վայրերի կորստի, ամբողջությամբ տեղավորվում են Նյուրենբերգի 1945 թ․ միջազգային զինվորական տրիբունալի կանոնադրությամբ նախատեսված ռազմական գործողությունների շրջանակում։

Ուսումնասիրությունն ավարտվում է մասնագիտական խորհրդատվությամբ։

Ամբողջական ուսումնասիրությանը, անգլերեն և արաբերեն լեզուներով, կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում