Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի Ֆրանսիա այցը արդյո՞ք ստանում է Ռուսաստանի դիրքորոշումների պարագայում քաղաքական այլընտրանքի ուղղությամբ գործուն քայլի իմաստ: Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանը գնում է Ֆրանսիա, որովհետև այս օրերի ընթացքում դարձավ ակնառու, որ հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը Մոսկվան ոչ միայն չի կարողանում կամ չի ուզում լուծել, այլ ըստ էության կամա, թե ակամա ավելի շատ ծառայեցնում է Հայաստանի ներքին կյանքում գործող իշխանության դիրքերը հարվածի տակ դնելուն: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Արդար Հայաստան կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի հետ: