Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Տարօրինակ հայտարարություն Փաշինյանի հետ հանդիպումից առաջ

«Անցյալում մենք նկատել ենք, որ Թուրքիան կարող է մեկ քայլ առաջ անել, այնուհետև՝ երկու քայլ հետ: Մենք միամիտ չենք: Թուրքիան հարևան երկիր է, այն ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն Եվրամիության համար հիմնարար է համոզվել, որ այդ երկիրը դրական դիրքորոշում ունենա եվրոպական շահերի նկատմամբ, ինչպիսիք են Լիբիան, Սիրիան և Կովկասը: Նախկինում այս հակամարտությունների վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը չէր բխում Եվրամիության շահերից: Մենք պատրաստ ենք մեր զինանոցում ունեցած բոլոր գործիքներն օգտագործել Թուրքիայի վարքագծի վրա ազդելու համար»: Այդ հայտարարության հեղինակը ԵԽ նախագահ Շարլ Միշելն է, որը հունիսի 2-ին Բրյուսելում կհանդիպի Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Շարլ Միշելի հայտարարությունը արժանի է ուշադրության թե այդ հանգամանքի, թե ընդհանրապես առկա իրադրությունների ֆոնին: Միշելը խոսում է այն մասին, որ իրենց հետաքրքրում է նաև Թուրքիայի վարքագիծը Կովկասում, և դրա համապատասխանությունը Եվրամիության շահերին: Այստեղ առաջանում է հարց՝ Արցախի դեմ պատերազմում Թուրքիայի ակնհայտ ներգրավվածությունն ու ըստ էության կազմակերպչի և ղեկավարողի դերը համապատասխանո՞ւմ էր Եվրամիության շահերին: Եթե ոչ, ապա ի՞նչ արվեց դա թույլ չտալու համար: Պատերազմի օրերին Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ, եթե չկանգնեցնեն Թուրքիային Արցախում, ապա թող սպասեն Վիեննայի դարպասների մոտ: Ընդ որում, դա կարծես թե տեղի էլ ունեցավ, որովհետև այդ օրերին հենց Վիեննայում նաև տեղի ունեցան ահաբեկություններ, ինչպես եվրոպական մի քանի այլ քաղաքում: Դրանով հանդերձ, իսկ ի՞նչպես է Եվրամիությունը գնահատում Կովկասում Թուրքիայի քաղաքականությունն ու դերն այժմ: Այդ առնչությամբ ՌԴ առաջ հարց է բարձրացնում Ֆրանսիան, նաև բավականին հստակ արտահայտվում է օրինակ Նիդելանդները, էլի որոշ երկրներ, սակայն կա՞ Եվրամիության միասնական դիրքորոշում այդ առնչությամբ , և արդյո՞ք այդ դիրքորոշումը Կովկասից Թուրքիան դուրս մղելն է, թե՞ պարզապես Թուրքիան կառավարելի դարձնելն ու այստեղ Ռուսաստանի հանդեպ կիրառելը, հնարավորինս հեռու պահելով և զբաղեցնելով եվրոպական ուղղությունից շեղելու համար: Հարցերն իհարկե շատ են, որոնց առանցքում սակայն թերևս հետևյալն է՝ իսկ Եվրամիությունն ինքը ի՞նչ քաղաքականություն է «դավանում» Կովկասում, ո՞րն է Կովկասի հանդեպ եվրոպական քաղաքականությունը, հատկապես նոր իրավիճակում, նոր ստատուս-քվոյի պայմաններում, Արցախի ժողովրդի դեմ թուրք-ահաբեկչական ագրեսիայի պայմաններում, Հայաստանի սահմանների հանդեպ ադրբեջանա-թուրքական ոտնձգությունների պայմաններում: Եվրամիությունն ունի՞ քաղաքականություն այդ իրադրությունում: Այդ հարցը հասկանալը թերևս կարող է լինել Փաշինյան-Միշել հանդիպման ուղեկից թեմաներից կամ նպատակներից մեկը, իհարկե իր հերթին նաև Եվրամիության տեսանկյունից հասկանալու առումով, թե որն է Հայաստանի քաղաքականությունը նոր իրավիճակում և որոնք են դրա ռազմավարական ուղենիշները: Հակառակ պարագայում մեղմ ասած անհիմն չի լինի տեսակետը, որ Թուրքիայի վարքագծի վրա ազդելու համար Եվրոպական զինանոցի մաս է նաև Կովկասը, որտեղ Թուրքիային տրվում է որոշակի ազատություն, ավելին եվրոպական ուղղությամբ իրեն լավ պահելու պայմանով: Համենայնդեպս, եվրոպական քաղաքականությունն առայժմ թողել է այդ տպավորությունը Հայաստանի հանրության առաջ, հետևաբար այստեղ կա արժեհամակարգային պատասխանատվության խնդիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում