Այսօր և վաղը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով լինելու է Ֆրանսիայում ու Բելգիայում, որտեղ կհանդիպի նախ Ֆրանսիայի քաղաքական ղեկավարության հետ՝ այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորությամբ, հետո՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Շարլ Միշելի: Տևական ընդմիջումից հետո սա Հայաստանի ղեկավարի առաջին այցն է Եվրամիություն: Փաշինյանի այցը քաղաքական բնույթ ունի, կապված է հայ-ադրբեջանական սահմանում առկա իրավիճակի, թե ռեգիոնալ նոր իրողությունների հետ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺԲ անդամ Գարեգին Չուգասզյանի հետ: