Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Խոակին Կապառոսի պատասխանը նախկին դավադիրներին

Խորվաթիայի հետ հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը տվեց թերևս ամենակարևոր հարցի պատասխանը։ «Արդեն շատ եմ անդրադարձել այս հարցին, մեկ անգամ ևս կանեմ։ Ցանկանում եմ նոր ֆուտբոլիստների ստուգել, ինչի համար ամենալավն այս հանդիպումներն են։Քանիցս նշել եմ, որ Հենոն կարևոր ֆուտբոլիստ է մեր կոլեկտիվի համար։ Սեպտեմբերին կայանալիք խաղերում, վստահ եմ, Հենոն մեզ կօգնի։ Մեծ խանդավառությամբ ենք մոտենում այդ մարտահրավերներին։ Ուզում եմ մի բան պարզ լինի. ես 40 տարվա մարզչական փորձ ունեմ և որևէ մեկը չի ազդել ինձ վրա կազմը ընտրելու վերաբերյալ հարցերում։ Եթե դա փորձեն անել ինձ հետ, ես կվերադառնամ տուն։ Այլևս չեմ ցանկանում անդրադառնալ այդ հարցին»,- նշել է իսպանացի մասնագետը։

Հիշեցնենք, որ Խորվաթիայի և Շվեդիայի հետ ընկերական հանդիպումներին Կապառոսի կողմից Հենրիխ Մխիթարյան հավաքականը չհրավիրելը որոշ շրջանակների կողմից քաղաքական շահարկման առարկա էր դարձել։ Մասնավորապես, այսպես կոչված նախկին՝ դավադիր ուժերի կողմից շրջանատռության էր դրվել այն թեզ, որ Մխիթարյանը չի հրավիրվել ՀՀ վարչապետի անմիջական հրահանգով և որ մեր ազգային հավաքականի ավագը խտրական վերաբերումնքի է արժանացել։ Կապառոսի որոշմանն արձագանքել էր նաև ինք՝ Մխիթարյանը․ «Ի զարմանս ինձ, Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը հայտնեց, որ ինչ-ինչ պատճառներով չեմ հրավիրվել առաջիկա միջազգային խաղերին։ Պաշտոնական պատճառներն ինձ չեն համոզում։ Այնուամենայնիվ, ես կանգնած եմ մեր տղաների կողքին և հաջողություն եմ մաղթում նրանց առաջիկա խաղերում»։ Այն, որ Կապառոսի որոշումը միանգամայն մարզակակ էր, ի սկզբանե պարզ էր, բայց․․․։ Արի ու տես, որ մեր երկրում կարճաժամկետ խժդժություն առաջացնելու համար օգտագործվում են նաև այն մարդիկ ովքեր մեծ ավանդ ունեն պետության պատիվը բարձր պահելու գործում։ Ցավալի է նաև, որ նեգաիտիվ այս երևույթը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ մեր հավաքականը վերելքի փուլում է և ունի լուրջ հավակնություններ։ Ցավալի է, որ Խոակին Կապառոսի պես մասնագետը ականատեսը եղավ մի երևույթի որին երևի թե երևբէ չէր առնչվել։

Նման մակարդակի մարզիչները ուղղակի չեն կարող պատկերացնել, որ որևէ մեկը առավել ևս պետության ղեկավարը կարող է ազդել կազմի ընտրության հարցում։ Հայտնվելով ըստ էության պարադոքսալ իրավիճակում Կապառոսը ստիպված եղավ պատասխանել նրանց, ովքեր ստեղծել էին կեղծ և ինչ-որ տեղ նաև դավադիր օրակարգ։ Կապառոսի պատասխանը պարզ էր և պրոֆեսիոնալ․ 40 տարվա մարզչական փորձ ունեմ և որևէ մեկը չի ազդել ինձ վրա կազմը ընտրելու վերաբերյալ հարցերում։ Եթե դա փորձեն անել ինձ հետ, ես կվերադառնամ տուն»։ Այս հայտարարություններից հետո նախկիններին ճամբարում անդորր է։ Նրանք արդեն իսկ մոռացել են թե Մխիթարյանի և Կապառոսի մասին, շահարկամ և խժդժություններ փորձելով առաջացնել այլ ոլորտներում։ Ի պատիվ Կապառոսի և մեր ֆուտբոլիստների պետք է արձանագրենք, որ սադրանքի էժանագին փորձը ձախողվեց։ Այո, ստիպված եղանք առերեսվել հերթական տհաճ երևույթին, բայց ինչպես ասում են կյանքը շարունակվում է։ Այսօր խաղալու է Հայաստանի ազգային հավաքականը։ Մերոնք մրցելու են աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ։ Անկախ նրանից, որ հանդիպումն ընկերական է, մերոնցից ակնկալելու ենք հաղթանակ։ Կապառոսի շնորհիվ մեր հավաքականի խաղն անկախ նշանակությունից կարևոր իրադարձություն է, ժողովրդի՝ պետության համար։

Այն որ ազգային թիմի կողքին այսօր կա համախմբում, փաստ է։ Փաստ է նաև, որ այն հնարավոր չէ խարխլել։ Ինչևէ Խորվաթիա-Հայաստան հանդիպումը կայանալու է Վելիկա Գորիցա քաղաքում և սկսվում է ժամը 20-ին։ Բուքմեյքերները հանդիպման բացահայտ ֆավորիտ են համարում խորվաթներին։ Վերջինիս հաղթանակի համար սահմանված է ընդամենը 1․25 գործակից։ Ոչ-ոքին գնահատված է 7․2, իսկ Հայաստանի հավաքականի հաղթանակը՝ 13 գործակցով։ Հիշեցնենք, որ հունիսի 5-ին մեր հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում է անցկացնելու Ստոկհոլմում՝ հյուրընկալվելով Շվեդիային։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում